Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա Կոստանյան

ԲԼՈԳ
Լսե'ք նյութը և կարդացե'ք գրառումը, կհասկանաք, թե ինչ տրամաբանական կապ կա սրանց միջև:
Կա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված ՀԱՅԵՐ, ովքեր շարունակում են պահպանել ՓԱԽՍՏԱԿԱՆԻ կարգավիճակը: Կարծում եմ` արդեն ոչ:

Ուրեմն 2019թ-ին` մինչև պատերազմը, գրեթե մեկ տարի առաջ, ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 21-ի ՀՀ տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին կառավարությունը բնակարանային ապահովման ծրագրի մասին թիվ 1666-Ն որոշմամբ հաստատված բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգի 2-րդ կետի համաձայն` ԲԳՎ-ներ (բնակարանի գնման վկայական) տրամադրեց ՀՀ-ում ապրող այն անձանց, ովքեր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել էին և ձեռք էին բերել ՇԱՀԱՌՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ: Այլ կերպ ասած, շահառուներ էին այն ընտանիքներն ու անձինք, ովքեր դեռ 88-ից Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթել էին և համապատասխանում էին ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 20-ի թիվ 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին (կարճ ու պարզ ասած` փաստացի բնակվում էին իրենց ժամանակավոր կացարանում և ձեռք էին բերել ՀՀ քաղաքացիություն)։

Ստացվում է, որ 44-օրյա պատերազմից շուրջ մեկ տարի առաջ` 2019-ին, ՀՀ կառավարությունը բնակարանավորման ծրագրով արդեն իսկ չեզոքացրել է Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի` հետ վերադարձի պահանջը, փաստացի ՈՉՆՉԱՑՐԵԼ փախստականների կարգավիճակի հիմքը և հօգուտ Ադրբեջանի ՓԱԿԵԼ նրա նկատմամբ վերադարձի որևէ պահանջ ներկայացնելու հարցը: ՉԿԱ ՓԱԽՍՏԱԿԱՆ, ՉԿԱ ՊԱՀԱՆՋ:

Իսկ թե ինչու՞ այդպես արագ ու շատ արդյունավետ կարողացավ լուծել տասնամյակներ ձգվող այդ կարևորագույն խնդիրը, հնարավոր եղավ եզրակացնել միայն 2020 թ. պատերազմից ու արդեն 2023թ. սեպտեմբերի 23-ից Արցախի հայերի ամբողջական բռնի տեղահանությունից հետո:

Հենց այս նույն տրամաբանությամբ Հայաստանի այսօրվա իշխանությունը փորձում է փակել Արցախից տեղահանված հայերի կարգավիճակի հարցը, ստիպում ընդունել ՀՀ քաղաքացիություն (իրավական աֆյոռա, որով կարողանում է Արցախի հայերին զրկել ընտրական և այլ իրավունքներից), որպեսզի այլևս ՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔ չլինի Արցախ վերադարձի հարցը միջազգային մարմիններում բարձրացնելու համար:

Մինչդեռ Ադրբեջանի նախագահը մինչև օրս պահպանում է ադրբեջանցիների` Հայաստան վերադարձի ամենակարևոր հիմքը, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ առկայությունն ու նրանց կարգավիճակը: Սա Հայաստանի նկատմամբ անդադար ներկայացվող առանցքային պահանջներից մեկն է` Արևմտյան Ադրբեջան նախագիծն իրականացնելու ճանապարհին:

Եզրակացությունները թողնում եմ ձեզ, հատկապես նրանց, ովքեր մինչև հիմա այսքան աղետներից հետո շարունակում են պնդել, թե 2020թ. պատերազմն ու դրանից հետո Արցախի և արդեն ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական պահանջների բավարարումն օրվա դրածո իշխանության կողմից անհաջողությունների, կոմպետենտության պակասի կամ թուլության հետևանք են, քավ լիցի:
 
Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ Նոր փաստեր վկաներիցԵրկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար կբարձրացվի տուգանքի չափը Չինաստանը և ՌԴ-ն կնպաստեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը. Սի Ծինփին Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթ Արտերկրում ՀՀ դեսպանատներում անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է՝ հասանելի կդառնա 2-4 ամսվա ընթացքում Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. Հովհաննիսյան Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո Ինչո՞ւ է 2027 թվականը կարևոր լինելու. պատմական պահեր, որոնք տեղի կունենան հենց այս տարիՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք Չալաբյան Ուկրաինական անօդաչուները հարվածել են Կրասնոդարի երկրամասի երկու նավթավերամշակման գործարանների Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Հայաստանի ճանապարհների իրավիճակը․ Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Ձմեռը կարող է անակնկալներ մատուցել․ որքան սառնամանիք է սպասվում ՀայաստանումԵրևանից մեկնած ինքնաթիռի վայրէջքը Քիշնևում ուշացել է ԱԹՍ-ների պատճառով Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանԻրանը hարվածել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազային Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Պուտինը և Սի Ծինփինը սկսել են ռուս-չինական բանակցությունները Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ Վարդևանյան Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինԱՄՆ-ը չտեսնված hարված կհասցնի Իրանին՝ Վաշինգտոնի վրա hարձակման դեպքում. Թրամփ Փաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԿիմ Չեն Ընը բազկաթոռին նստած հետևել է իր դստեր դահուկասահքին