«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբն աստղային կիսապաշտպանի համար կառաջարկի 50-60 միլիոն եվրո։ Հաղորդվում է, որ Ռոդրին հրաժարվել է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ և վճռական է տրամադրված «Ռեալ» տեղափոխվելու հարցում։ Ֆուտբոլիստն արդեն անձնական համաձայնության է հասել Իսպանիայի փոխչեմպիոնի հետ. հավանական երկարաժամկետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը։
Հիշեցնենք, որ Ռոդրին ճանաչվել էր Իսպանիայի ազգային հավաքականի համար հաղթական՝ աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Հետևեք մեզ՝ այստեղ



