Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի տարածքում գտնվող վագոն-տնակներից մեկի հարևանությամբ հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմինը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:30-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին տեղեկություն է ստացվել, որ նշված հատվածում երեխայի դի կա։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և քննչական մարմինների ներկայացուցիչները։
Իրավապահները տեղում հաստատել են ստացված տեղեկությունը՝ հայտնաբերելով 6-ամյա աղջնակի մարմինը։
Ինչպես հայտնում է Past.am-ը, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ՝ մահվան հանգամանքները պարզելու նպատակով։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մարմինը հայտնաբերել է նրա քույրը։ Դեպքի բոլոր մանրամասները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



