Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում` Հուլիսի 28-ի և 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ի գիշերը, օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին, 2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրպոպ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 28-31-ը, օգոստոսի 1-2-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Հուլիսի 28-ի ցերեկը, 30-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի և օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 28-31-ի, օգոստոսի 1-2-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ:
Հետևեք մեզ՝ այստեղ



