Հայտնի դերասանը մահացել է անհասկանալի հանգամանքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թայվանում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 43-ամյա հայտնի կինոյի և հեռուստատեսության դերասան Վան Քային մահացած են հայտնաբերել իր բնակարանում։ Այս մասին հայտնում է NetEase-ը։
Ըստ հրապարակման՝ դերասանի հարևանները մտահոգվել են, երբ նկատել են, որ վաղ առավոտից նրա բնակարանում բարձր ձայնով հեռուստացույց էր միացված, իսկ դռան մոտ առաքված սնունդը երկար ժամանակ չէր վերցվել։
Ինչպես հայտնում է Past.am-ը, կեսօրին դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանները, որոնք ստիպված են եղել բացել բնակարանի դուռը։ Ներսում նրանք դերասանին հայտնաբերել են հատակին ընկած, սակայն բժիշկներն արդեն արձանագրել են նրա մահը։
Նախնական տվյալներով՝ բնակարանի դռան վրա կոտրելու հետքեր չեն հայտնաբերվել, իսկ դերասանի մարմնի վրա բռնության կամ վնասվածքների ակնհայտ նշաններ չեն եղել։ Մահվան պատճառը դեռևս չի հրապարակվել։ Դատաբժշկական փորձաքննությունը և իրավապահների հետաքննությունը շարունակվում են։
Վան Քայը Թայվանի ճանաչված դերասաններից էր։ Նա դերասանական գործունեությունը սկսել էր դեռևս 16 տարեկանում և տարիների ընթացքում նկարահանվել էր բազմաթիվ ֆիլմերում ու հեռուստասերիալներում։ Նրա վերջին աշխատանքներից մեկը «Կյանքի հարյուր համերը» հեռուստասերիալն էր, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր կերպարներից մեկին։
Հետևեք մեզ՝ այստեղ



