Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 29-ին, վաղ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է անձի դի։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ժամը 06:40-ի սահմաններում ոստիկանությունում և պարեկային ծառայությունում հաղորդում է ստացվել, որ կամրջի տակ դի կա։
Ինչպես հայտնում է Past.am-ը` հղում անելով Shamshyan.com-ին, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը և իրավապահ այլ ծառայությունների ներկայացուցիչներ։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս պահին քննիչները պարզում են մահացածի ինքնությունը, ինչպես նաև դեպքի բոլոր հանգամանքները։
Իրավապահները շարունակում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները։
Հետևեք մեզ՝ այստեղ



