Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, որը հանգեցրել է մեծածավալ վնասների, այդ թվում՝ ճանապարհների վնասմանը և շենքերի փլուզմանը, զոհերի թիվը կարող է հասնել առնվազն 13-ի։ Ինչպես հայտարարել է երկրի վարչապետ Սանաե Տակաիչին, բոլոր ծառայությունները պայքարում են օգնության սպասող մարդկանց փրկության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ժամը 08:30-ի դրությամբ (Երևանի ժամանակով 03:30-ին՝ ՏԱՍՍ-ի ծանոթագրություն) հաստատվել է 13 մարդու մահը, որոնց մահվան պատճառը, ենթադրաբար, երկրաշարժի հետևանքներն են», - ասել է նա։
«Բացի այդ, տուժել են մարդիկ, մեծածավալ վնասներ են հասցվել, այդ թվում՝ շենքերի փլուզումների, հրդեհների, տների վնասման տեսքով: Որոշ մարդիկ դեռ սպասում են օգնության, և սա մրցավազք է ժամանակի դեմ։ Մենք մոբիլիզացնում ենք տեղում գտնվող մեր բոլոր ռեսուրսները՝ հնարավորինս շատ կյանքեր փրկելու համար», - հավելել է կառավարության ղեկավարը։
Հետևեք մեզ՝ այստեղ



