Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ

ՍՊՈՐՏ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ամփոփել է Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի՝ իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» դեմ պատասխան հանդիպման արդյունքները։

Դուբլինում կայացած խաղն ավարտվել է Հայաստանի չեմպիոնի պարտությամբ՝ 1։2։ Սակայն, հաշվի առնելով առաջին խաղում տարած տնային հաղթանակը (2։0), «Արարատ-Արմենիան» երկխաղյա դիմակայության արդյունքում առավելության է հասել 3։2 հաշվով և նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։

Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ պորտուգալացի մասնագետը խոսել է ակումբի առջև դրված նվազագույն նպատակի և գրանցված պատմական արդյունքի մասին․

«Կարծում եմ՝ խաղը բաղկացած էր երկու միանգամայն տարբեր կեսերից։ Առաջին խաղակեսում «Ռովերսը» շատ լավ գործեց, մինչդեռ երկրորդում մենք բարելավեցինք մեր խաղը, փոխեցինք համակարգն ու սկսեցինք գործել մեր սովորական տակտիկայով՝ տիրելով նախաձեռնությանը: Մենք ավելի շատ էինք վերահսկում գնդակը, ավելի շատ խնդիրներ ստեղծեցինք մրցակցի համար և հասանք մեր գլխավոր նպատակին՝ դուրս գալով որակավորման երրորդ փուլ:

Սա մեծագույն նվաճում է մեր ակումբի համար։ Մենք ակումբ ենք, որը ցանկանում է աճել, ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում։ Սա մեր սահմանած առաջին նպատակն էր՝ նվաճել Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։ Ուզում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին, նրանք իսկական մարտիկներ էին։ Տղաները նաև շատ կարևոր մենթալիտետ դրսևորեցին, քանի որ հասկացան՝ առաջին կեսում մենք այնքան էլ լավ չէինք գործում, բայց ընդմիջումից հետո կարողացանք կրկին փոխել հանդիպման ընթացքը»,- նշել է Տուլիպան:

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման հաջորդ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ։ Հայկական ակումբը կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի հիմնական փուլ դուրս գալու համար՝ միաժամանակ արդեն իսկ ապահովելով առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի մասնակցությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել