ՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները մեկ օրում խոցել են «Նեպտուն» մեծ հեռահարության 4 կառավարվող հրթիռ և Ուկրաինայի ԶՈւ ինքնաթիռային տիպի 619 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է 6 կառավարվող ավիացիոն ռումբ, «Նեպտուն» մեծ հեռահարության 4 կառավարվող հրթիռ և ինքնաթիռային տիպի 619 անօդաչու թռչող սարք», - ասել են նախարարությունում։
Ըստ նրանց տվյալների՝ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է՝ 673 ինքնաթիռ, 284 ուղղաթիռ, 191,899 անօդաչու թռչող սարք, 667 զենիտային հրթիռային համալիր, 30,351 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 1,766 մարտական մեքենա, դաշտային հրետանու և ականանետների 35,946 հրանոթ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 67,756 միավոր:
Հետևեք մեզ՝ այստեղ



