Լավրովը Սիրիայի նկատմամբ Թուրքիայի գործողությունները սադրիչ եւ անընդունելի է որակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի վերջին գործողությունները սադրիչ են եւ անթույլատրելի: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, փոխանցում է RIA Novosti-ն:
«Լավրովը նաեւ ուշադրություն է հրավիրել Թուրքիայի գործողությունների սադրիչ բնույթի վրա՝ նշելով, որ դրանք անթույլատրելի են եւ խախտում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ թուրքական հրետանին մի քանի օր է՝ շարունակում է հրետակոծել Միննեհ ավիաբազայում քրդերի դիրքերը: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դա որակել էր որպես Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուղակցության ստորաբաժանումների կողմից Թուրքիայի սահմանների անվտանգությանը սպառնացող վտանգի պատասխան քայլ :



