Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա Կոստանյան
Հուլիսի 15-ին Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Էլլեն Սամինը (Vlaams Belang - Ֆլամանդական շահ կուսակցություն) հարց է ուղղել Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոյին՝ անդրադառնալով Հայաստանի ընդդիմադիր գործիչ, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը։
Պատգամավոր Սամինը հիշեցրել է, որ Ավետիք Չալաբյանի նախորդ քրեական հետապնդումները քննադատության են արժանացել միջազգային կառույցների կողմից՝ նշելով ԱՄՆ դեսպանության Մարդու իրավունքների զեկույցը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Freedom House-ի գնահատականները։ Նա նաև հարցրել է, թե ինչպես է Եվրոպական միությունը կարողանում համադրել Հայաստանի հետ համագործակցությունը` քաղաքական ընդդիմության, հիմնարար ազատությունների և դատական իշխանության անկախության վերաբերյալ օրեցօր աճող հետապնդումներին զուգահեռ
Ի պատասխան՝ նախարար Մաքսիմ Պրևոն վերահաստատեց, որ Բելգիան և Եվրոպական միությունը շարունակաբար հետևում են Հայաստանում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և դատական իշխանության անկախության պահպանմանը, և որ այդ հարցերը մշտապես ընդգրկված են Հայաստան–ԵՄ երկխոսության օրակարգում։
Իր եզրափակիչ խոսքում պատգամավոր Էլլեն Սամինն ընդգծել է, որ Հայաստանի հետ ավելի սերտ գործընկերությունը պետք է անպայմանորեն ուղեկցվի իրավունքի գերակայության, քաղաքական բազմակարծության, ընդդիմության իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների նկատմամբ հետևողական ուշադրությամբ, քանի որ դա բխում է հենց Հայաստանի ժողովրդավարության ամրացման շահերից։
Հարցուպատասխանի մանրամասները` հղմամբ, հայերեն ու անգլերեն թարգմանությունները` մեկնաբանության մասում:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
4
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
5
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...



