Սիրիական ընդդիմությունը համաձայնել է հրադադար կնքել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական ընդդիմությունը համաձայնել է դադարեցնել կրակը մի քանի շաբաթով, եթե Ռուսաստանը դադարեցնի ավիահարվածները Սիրիայի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով Ժնևում խաղաղ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրին:
Վերջինս նշել է, որ հրադադարին կհետևեն բոլոր կողմերը, սակայն այն չի վերաբերի «Իսլամական պետությանը»: Բացի այդ, պայմանավորվածությունը ենթադրում է պաշարման դադարեցում, բանտարկյալների ազատ արձակում և հումանիտար օգնության համար ճանապարհի բացում Սիրիայի ողջ տարածքում:
Դիվանագիտական աղբյուրներից ևս մեկը հաղորդել է, որ Ժնևում ռուս և ամերիկացի փորձագետների հանդիպմանը Սիրիայում հրադադարի մասին փաստաթուղթ է մշակվում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



