Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական հետապնդումների թեման քննարկելիս հաճախ են նշում՝ իսկ այս կամ այն անձն, ի վերջո, ինչո՞ւ կալանավորվեց։ Այսօր հարյուրավոր մարդիկ անցնում են քրեական տարաբնույթ գործերի հորձանուտով։ Ոմանց ճանաչում ենք, ոմանց անունն անգամ չգիտենք, քանի որ վերջիններս չեն ծավալել հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն, այլ ընդամենը երկրում տեղի ունեցող կարևորագույն շրջափուլերում, օրինակ՝ բողոքի ձայն են բարձրացրել։ Այսպես կոչված՝ «հաղթող» ուժը չի հանդարտվում և շարունակում է ճնշել ազատ խոսքը և այլակարծությունը։ Քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքով, խնդիրը պետք է լայն դիտարկել։

«Այն ունի թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալական բաղադրիչներ, որոնց մասնագետը չեմ, բայց քաղաքական առումով կարծում եմ, որ իշխանություններն այս պահին փորձում են իրենց համար հնարավորինս բաց դաշտ ստեղծել, որի պայմաններում կմարգինալացվի ամբողջ ընդդիմադիր դաշտը, որտեղ հիմնականում կլինեն մարդիկ, ովքեր առավել հակված են գրասենյակային, ավելի ֆորմալ պայքարին, մարդկանց, ովքեր հակված են կամ ունեն ռեսուրսներ ստեղծելու փողոցային կամ այլ ձևի անհարթություններ իշխանության համար, մարգինալացնելու, այս կամ այն կերպ մեկուսացնելու միջոցով կստեղծեն ամայի դաշտ, որտեղ մրցակցությունը կլինի անհավասար։ Բնականաբար, որոշակի շեմից հետո սա կարող է նաև առաջացնել ռետրոակտիվ էֆեկտ, մասնավորապես՝ նպաստել հասարակության մեջ ռադիկալ մտածողության զարգացմանը և հասունացմանը, ինչը տարբեր երկրների օրինակով տեսել ենք։ Ի դեպ, հենց այդպիսին էր 1979 թվականի Իրանական իսլամական հեղափոխության զարգացումը, որը տարբեր փուլեր ու շերտեր անցավ, բայց հիմնականներից մեկն իրանական շահական կառավարության կողմից անընդհատ տեռորի ենթարկելն էր ընդդիմադիր ուժերին, ինչը բերեց բավականին լուրջ հակազդեցություն հատկապես երիտասարդության շրջանում։ Նույն անալոգը կարող է այս պարագայում աշխատել, եթե իշխանությունները փորձեն սա դարձնել մեթոդական կառավարման ձև, այսինքն՝ սա ուղեկցվի ամենօրյա, մշտական խոսքի ազատության սահմանափակմամբ, տարբեր անձանց լռեցնելով։ Սա դեռ մեթոդաբանություն չէ, գործ ունենք մարդկանց հետ, ովքեր հատկապես իշխանությունների համար լուրջ վտանգ են ներկայացնում, ընդ որում՝ այդ վտանգը պարտադիր չէ, որ հանրային գիտակցության մեջ ֆիքսված լինի, դա կարող է ամենատարբեր պատճառներով լինել, որը նույնիսկ հանրային մտածողության մեջ չի տեղավորվում, բայց իշխանական հաշվարկներում տեղավորվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Բռնապետություն, ավտորիտարիզմ, միապետություն։ Ինչ բնորոշում ասես չեն տալիս Հայաստանի մերօրյա իշխանությանը։ Իրականում ի՞նչ է կատարվում: «Քաղաքագիտական առումով անցումային ժողովրդավարության փուլ է՝ ավտորիտարացման միտումներով։ Իշխանությունների գործողությունները որոշակի ասպեկտներում կարելի է գնահատել որպես ավտորիտարացման գործողություններ, դրանք տանում են դեպի ավտորիտարացում, որոշակի դեպքերում անցումային ժողովրդավարությանը բնորոշ գծեր են, չգիտեմ էլ՝ բարեբախտաբար, թե ինչպես, բայց այս գծերը դեռևս առկա են, բայց, ընդհանուր առմամբ, անցումային ժողովրդավարություն է՝ ավտորիտարացման միտումներով, ընդ որում՝ այս միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ, անկախ նրանից, թե իշխանությունն այդ հետապնդումներին ինչպիսի աստառ կտա, բայց ակնհայտ է, որ թե՛ գործարարների հետ կատարվողը, որոնք այս կամ այն կերպ քաղաքական կարծիք կամ դիրքորոշում են արտահայտել ու ակամայից դարձել քրեական հետապնդումների զոհ, թե՛ քաղաքացիների և այլոց, ովքեր քաղաքական դիրքորոշման պատճառով զրկվել են աշխատանքից և այլն, ավտորիտարացման հստակ միտումներ են, որոնք հնարավոր չէ չտեսնել, բայց միանշանակ պնդել դիկտատուրայի կամ ավտորիտար կառավարման մասին, դեռևս չափազանցված է»,-նկատում է մեր զրուցակիցը։

Վերջին տարիներին հատկապես 44-օրյա պատերազմի հետևանքներն արդարացնելու համար հաճախակի ենք լսում ինքնիշխանության մասին։ Բայց ինքնիշխան Հայաստանին Ադրբեջանն «առաջարկում» է Սահմանադրությունը փոփոխել, Ռուսաստանը՝ հանրաքվե իրականացնել և ընտրություն կատարել ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև, ԵՄ-ն էլ, կարծես, սեփական խաղն է սկսել, որտեղ Հայաստանը Ռուսաստանի դեմ գործիք է։ «Միշտ ասել եմ՝ կառավարությունից, որն ամենաբարձրն ու ամենաշատն է խոսում ինքնիշխանության մասին, պետք է զգույշ լինել ինքնիշխանության հարցում։ Եթե համարում ես, որ ինքնիշխան ես, ամեն օր դրա մասին կրկնելու կարիք չունես, որովհետև ինքնիշխանությունը վիճակ է, գործողությունների արդյունք է և ոչ թե ուղղակի փաստաթուղթ, որում կգրես՝ ինքնիշխան եմ և վերջ։ Ինքնիշխանության գաղափարը հարաբերական է, որովհետև ժամանակակից աշխարհում, հատկապես երբ խոսում ենք աշխարհի փոխկապակցվածության, լոգիստիկ ուղիների, տարբեր հաղորդուղիների, տեխնոլոգիական ընդհանրության, տնտեսական փոխկապակցվածության մասին, բախվում ենք շատ կարևոր և պարադոքսալ էլեմենտի՝ ո՞րն է ինքնիշխանության սահմանը։ Իմ խորին համոզմամբ, ինքնիշխանությունն այն է, երբ քո կամքով դրսևորում ես որոշակի վարքագիծ, որը պայմանավորված չէ արտաքին այնպիսի ճնշմամբ, որից չես կարող հրաժարվել։ Եթե անընդհատ խոսում ենք ինքնիշխանության մասին, բազմաթիվ հարցեր են առաջ գալիս։ Նշեցինք Ռուսաստանի կողմից առաջարկված, ինչպես նաև սահմանադրական հնարավոր հանրաքվեների մասին։ Ինքնիշխանության գաղափարը այսպիսի էլեմենտներում է արտահայտվում։ Սահմանադրությունը բացառիկ փաստաթուղթ է կամ պայմանագիր՝ կնքված իշխանության կրողի կամ ժողովրդի և այն մարմնի միջև, որը պետք է իշխանությունն իրականացնի։ Այս օղակի մեջ երրորդ կողմի միջամտությունը ապրիորի բերում է ինքնիշխանության, մեղմ ասած, նվազեցման։ Նույնը վերաբերում է հանրաքվեին։ Երբ երրորդ կողմը քեզ հարկադրում է այս կամ այն հարցով կատարել հանրաքվե, նշանակում է երրորդ կողմը ստացել է իրավազորություն միջամտելու քո ինքնիշխանությանը, ընդ որում՝ մեկ նախադեպը ծնում է նաև հաջորդը և այդպես շարունակ։ Երբ մեկ անգամ երրորդ երկրին թույլ ես տալիս միջամտել քո ներքին իրավակարգի որոշման գործընթացի մեջ, դա դառնում է նախադեպ, որպեսզի նաև չորրորդ, հինգերորդ պետությունները սկսեն միջամտել քո ներքին գործերին։ Այստեղ պետք է դրսևորվի երկրի ինքնիշխանությունը։ Արդյոք տվյալ պետությունն ինքնիշխա՞ն է իր որոշումների մեջ, թե՞ իրեն հարկադրվող ցանկացած պահանջ հարկադրաբար կատարելու է, որովհետև ինքնիշխանության նվազեցման միտումներ ունի»,-հավելում է նա։ Արդյոք Հայաստանի իշխանությունը սա անում է նաև սեփական իշխանությունը պահպանելո՞ւ համար։ «Կարող են լինել տարբեր գործոններ՝ վախի, իշխանություն պահելու ազդեցություն, վախ պատերազմից և այլն։ Այն իշխանությունը, որն ազգային շահ է հռչակում խաղաղությունը, իսկ խաղաղությունը չի կարող լինել ազգային շահ, այլ կարող է լինել ազգային շահի ռեալիզացիայի հետևանք, ոչ թե նպատակ, չի կարող ուղղակի դիմադրել այնպիսի գործոնների, որոնց դիմադրելու պայմաններում կարող է առաջանալ նաև պատերազմական իրավիճակ, որովհետև նա իր համար խաղաղությունը հռչակել է որպես իդեալ։ Այդ իդեալի սպասարկման համար նա պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ նաև զիջումների։ Այստեղ բախվում ենք շատ պարադոքսալ էլեմենտի, որտեղ խաղաղությունը դառնում է ոչ թե քո գործողությունների, վարած քաղաքականության, կառավարման որակի հետևանք, այլ՝ նպատակ։ Քաղաքական գիտությունների մեջ սա անվանում ենք նաև «կոբրայի էֆեկտ», երբ անում ես գործողություն, որը, կարծում ես՝ պետք է բերի ավելի լավ արդյունքի, բայց հակառակը՝ հանգեցնում է ավելի վատ արդյունքի»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»