Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. Axios
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կասկածներ է հայտնել Իրանի հետ գործարք կնքելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
Նա նշել է, որ Նեթանյահուն և Թրամփը հուլիսի 28-ին քննարկել են Իրանի հետ գործարք կնքելու հեռանկարները, ամերիկյան ծովային շրջափակումը շարունակելու հնարավորությունը, ինչպես նաև Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների անցնելը։
Axios-ի տվյալներով՝ իսրայելական կառավարության ղեկավարը թերահավատություն է հայտնել Իրանի հետ գործարք կնքելու շանսերի վերաբերյալ։
Բացի այդ, պորտալի աղբյուրների տեղեկություններով՝ Նեթանյահուն մերժել է Սիրիայի հարավում գտնվող բուֆերային գոտուց իսրայելական զորքերը դուրս բերելու հնարավորությունը։ Նա նաև հայտարարել է, որ ակնկալում է 10 տարվա ընթացքում զրոյական ցուցանիշների հասցնել հրեական պետությանն ամերիկյան օգնության ծավալները։
Հետևեք մեզ՝ այստեղ



