Մոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող Սեուտա ինքնավար քաղաք է ներթափանցել մոտ 60,000 միգրանտ։ Այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքի կառավարության ղեկավար Խուան Հեսուս Վիվասը։
«Ըստ գնահատականների՝ այս միջադեպի հետևանքով մեր քաղաք է ժամանել մոտ 60,000 մարդ, ինչը կազմում է Սեուտայի բնակչության 70%-ը», - ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին իսպանական լրատվամիջոցները, հազարավոր միգրանտներ կարողացել են լողալով հասնել Սեուտա, ինչպես նաև ոտքով՝ շրջանցելով ալեհատը, որը քաղաքը բաժանում է Մարոկկոյից։
Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիայի իշխանությունները որոշել են ներգրավել զինվորականների՝ բնակավայրում անվտանգության ապահովմանը օգնելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



