Երևան, 05.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեքսուալ աստղագուշակ՝ փետրվարի համար

ԼԱՅՖ

Խոյ (21 մարտի-20 ապրիլի)

Ձեր ոճը. Դուք ամբողջությամբ եք տրվում սիրուն և չեք բարդացնում կյանքը, երբ արթնանում են Ձեր ցանկությունները։ Իսկ բարդույթնե՞րը։ Ի՞նչ բարդույթներ։ Լիբիդոյի ակտիվ ուժը և վառ խառնվածքը թույլ են տալիս մոռանալ ամեն բան, ինչը որ կանգնած կլինի հաճույքներին հասնելու ճանապարհին։ Փետրվարի Ձեր աստղագուշակը բացահայտ ասում է՝ Ձեզ ավելի հարմար կլինի կրեատիվ զուգընկեր, օրինակ՝ մեկը, ով այնքան է տարված Կամասուտրայով, կարծես ինքն է այն ստեղծել։

Դրական՝ Կշեռքներն էսթեթիկայի նկատմամբ իրենց սիրով կատարելապես կհավասարակշռեն Ձեր պոռթկումները, իսկ Կարիճները, Աղեղնավորները, Ջրհոսներն ու Երկվորյակները հաճելիորեն կզարմացնեն։

Բացասական՝ Դուք հեշտությամբ կկառավարեք հարմարվող Ցուլին, սակայն շատ շուտ կձանձրանաք։

Ցուլ (21 ապրիլի-20 մայիսի)

Ձեր ոճը. Դուք հաճախ եք ապրում զգացողություններով և չեք սիրում շտապել, երբ խոսքը հաճույքի մասին է։ Սեքսուալությունն ու զգացմունքմերը Ձեզ համար անբաժանելի են: էությամբ Դուք հավատարիմ սիրուհի եք և ձգտում եք տիրել տղամարդուն ամբողջությամբ և առանց որևիցե պայմանների։ Բավականին պահանջկոտ եք, անկողնում տանել չեք կարողանում անփութությունն ու իրարանցումները, և այդ պատճառով Ձեր զուգընկերը սխալվելու իրավունք չի ունենում։

Դրական՝ Կարիճը խելագարվում է Ձեր զգացմունքայնությունից, իսկ Դուք իրականում խենթանում եք նրա երևակայությունից։ Աղեղնավորը, Այծեղջյուրը, Խեցգետինն ու Կշեռքը նույնքան լավն են անկողնում, եթե ձեզ մոտ համընկնում են խոհարարական նախասիրություոններն ու ճաշակը։

Բացասական՝ խուսափեք նրանից, ով կշոշափի Ձեր խանդը, և կարևոր չէ, թե որ նշանի տակ է ծնվել այդ տղամարդը։

Երկվորյակներ (21 մայիսի – 21 հունիսի)

Ձեր ոճը. ինչու՞ հետաձգել այն, ինչը կարելի է վայելել հենց հիմա։ Հաղորդասիրությունը, խելացիությունը և խաղի հանդեպ կիրքը՝ այս բոլոր հատկանիշները բնորոշում են Ձեր սեքսուալությունը։ Անկողնում Դուք հետաքրքրասեր եք, կրեատիվ և պաշտում եք էրոտիկ խաղերը։ Իդեալական զուգընկերը Ձեզ համար կլինի նա, ով կկարողանա և հետաքրքրել, և ծիծաղեցնել։

Դրական՝ Աղեղնավորը, ինչպես և Երկվորյակը, խանդավառությամբ կընդունեն Ձեր էրոտիկ երևակայությունը, Կարիճը կարող է անակնկալներ մատուցել սեքսուալ և ինտեկեկտուալ հարցերում․ Ջրհոսը, Առյուծը կամ Կշեռքը նույնպես չեն հիասթափեցնի։

Բացասական՝ չարժե շարունակել հարաբերություններն այն մարդու հետ, ով զուրկ է հումորից, կամ ում հետ ննջարանից բացի ոչինչ չունեք քննարկելու։

Խեցգետին (22 հունիսի– 22 հուլիսի)

Ձեր ոճը. ինտիմ հարաբերություններում զգույշ եք և զգայուն։ Բացվելու և Ձեզ ցանկալի զգալու համար հարկավոր են ուշադություն և հոգատարություն, քնքշություն և երկարատև նախնական փայփայանքներ։ Փետրվարի հորոսկոպն ասում է, որ Ձեր ցանկություններն ու տրամադրությունը բավականին փոփոխական են, և ձեր տղամարդը պետք է շատ նուրբ, զգայուն և համբերատար լինի, որպեսզի նվաճի Ձեր վստահությունը և իսկապես սանձահարի։

Դրական՝ Առյուծը կպարգևի Ձեզ հիասքանչ զգացողություններ և դուք, կարծես, կմիաձուլվեք մարմնով և հոգով, Կարիճը կտանի անհեթեթ երևակայությունների աշխարհ, Խեցգետինը, Կույսը կամ Ձկները կգունավորեն տիեզերքը ամենառոմանտիկ գույներով։

Բացասական՝ քիչ հավանական է, որ կգտնվի որևիցե մեկը, որն այլ սեքսուալ պրակտիկայի կողմնակից կլինի, որն անհավատարմության հետ է կապված։ Իմիջիայլոց, Առյուծն այս հարցում ամենավստահելի զուգընկերը չէ։

Առյուծ (23 հուլիսի – 23 օգոստոսի)

Ձեր ոճը. էությամբ շատ ռոմանտիկ եք, սակայն սեքսուալությունն առաջին տեղում է։ Այս հարցում Ձեզ համար գոյություն չունեն բարդույթներ ու տաբուները: Դուք միշտ գրավում եք տղամարդկանց ու տրվում եք հաճույքին առանց Ձեզ զսպելու։ Իհարկե, Դուք շատ եսասեր եք, սակայն ոչ էգոիստ՝ նաև ինտիմ հարաբերություններում։ Ձեր իդեալական զուգընկերը նույնքան խարիզմատիկ և պայծառ պետք է լինի։

Դրական՝ Կշեռքները պատվանդանին կկանգնեցնեն Ձեզ, Աղեղնավորը կգայթակղի իր կիրքով, Խոյն ուղղակի գլխակորույս կլինի Ձեր ձեռքերում։

Բացասական՝ անվճռական, անորոշ, ծանրաբարո տղամարդիկ․․․չնայած, Դուք չեք էլ նկատում այդպիսի մարդկանց։

Կույս (24 օգոստոսի –23 սեպտեմբերի)

Ձեր ոճը. ամեն հանճարեղ բան պարզ է։ Իսկ եթե հարաբերություններում առաջացել են բարդություններ, Դուք կլուծեք ամեն հարց՝ հստակ վերլուծելով և իրավիճակը, և սեփական ցանկությունները, և զուգընկերոջ շարժառիթները։ Ձեր բնազդները կառավարում է կիրքը, իսկ ցանկությունները՝ ամեն բան հսկողության տակ պահելու ձգտումը։ Դուք իրական հաճույք եք վայելում, երբ մատուցում եք այդ հաճույքը Ձեր զուգընկերոջը։ Գուցե, տանտրիկ սեքսը այն պրակտիկան է, որը շատ հարմար Ձեր խառնվածքին։

Դրական՝ Ձեր իդեալական զուգընկերը պետք է լինի խելացի և թեթև, հավատարիմ և ուշադիր, էլեգանտ և բարեկիրթ։ Բացառված չէ, որ այս հատկանիշները գտնեք Ձկների, Կարիճի, Այծեղջյուրի, Խեցգետնի և Ցուլի նշանների տակ ծնված տղամարդկանց մեջ։

Բացասական՝ չարժե առաջարկել սեքս մեկ գիշերվա համար, նույնիսկ եթե թվում է, որ դա սեր է առաջին հայացքից։

Կշեռք (24 սեպտեմբերի– 23 հոկտեմբերի)

Ձեր ոճը. գուցե և Դուք չունեք հստակ սեքսուալ նախասիրություններ, բաց եք և պատրաստ եք նոր բան փորձելու, սակայն ցանկացած խառնաշփոթ, կոպտություն կամ հարկադրանք կարող են ակնթարթորեն սառեցնել Ձեր եռանդը։ Դուք բավական կիրք ունեք, որը բացվում է Ձեր և զուգընկերոջ զգացմունքների ազդեցության և գեղեցկության ներքո։ Զգացողությունների, գույների և բույրերի ներդաշնակությունը Ձեզ համար չափազանց կարևոր են․ սիրով զբաղվելիս Դուք միշտ նախընտրում եք այն դիրքերը, որտեղ գայթակղիչ և ցանկալի եք երևում։

Դրական՝ Ձեր իդեալական տղամարդը հնարավոր է մոդելային կազմվածք չունենալ, սակայն պետք է լինի բարեկիրթ, ուշադիր, նորաձև և գերազանց ճաշակ ունենա։ Հավանական է այդպիսի մեկին գտնեք Աղեղնավորների, Այծեղջյուների, Ցուլերի, Երկվորյակների կամ Առյուծների մեջ։

Բացասական՝ անփույթ, անհաջողակ կամ արագ սեքսի սիրահարը տեղ չի գտնի Ձեր անկողնում։ Ուշադիր եղեք Ձեր նշանի տակ ծնված տղամարդկանց հետ: Նրանք, ինչպես և դուք, ոչ մի խնդիր չեն տեսնում թեթև սիրակապ ունենալու մեջ։

Կարիճ (24 հոկտեմբերի – 22 նոյեմբերի)

Ձեր ոճը. Ձեր խառնվածքը չի ճանաչում ոչ մի խոչընդոտ, իսկ մնացածը կախված է Ձեր տրամադրությունից։ Դուք նույն հաջողությամբ և հաճույքով կարող եք և իշխել, և հնազանդվել անկողնում: Կարևոր է, որ զուգընկերը բացահայտ ներկայացնի իր ցանկությունները, իսկ Դուք նրա աչքերում Ձեզ հմայիչ տեսնեք։ Ամեն դեպքում, Դուք հստակ գիտեք, թե ինչ եք ուզում, և առանց էրոտիկայի հարաբերությունները Ձեզ համար իմաստ չունեն։

Դրական՝ Ձեզ համար իդեալական զուգընկեր կլինի նա, ով կկիսի Ձեզ հետ կիրքը և զգացմունքներին նոր երանգներ կհաղորդի։ Այդ առումով Դուք գուցե կգնահատեք Ձկների, Խոյերի կամ Այծեղջյորների ունակությունները։

Բացասական՝ Դուք նախընտրում եք երկարատև հարաբերություններ, սակայն այստեղ պետք է բացառվի ձանձրույթը կամ ամուսնական միապաղաղությունը։ Կրքոտ Կարիճ-տղամարդու հետ հարաբերությունները կարող են ոգեշնչել Ձեզ, սակայն շուտով հնարավոր է ձանձրանալ:

Աղեղնավոր (23 նոյեմբերի – 21 դեկտեմբերի)

Ձեր ոճը. Ձեր զգացմունքներն ինքնաբուխ են, իսկ սեքսը բացառապես ուրախ էմոցիաներ է առաջացնում։ Ձեզ ծանոթ չեն լուրջ կասկածները կամ ամաչկոտությունը: Դուք ինքներդ ձեզ դուր եք գալիս այնպիսին, ինչպիսին որ կաք, և չեք տեսնում Ձեր զուգընկերոջը ստելու կամ քծնելու իմաստը։ Սեքսուալ արկածները Ձեզ չեն վախեցնում՝ Դուք սիրում եք ապրել և վայելել ներկա պահը։ Փետրվարի Ձեր հորոսկոպը առաջին հայացքից սեր և անկողնում վիրտուոզ ակրոբատիկա է խոստանում։

Դրական՝ Աղեղնավոր-տղամարդը կիսում է էրոտիկ խաղերի նկատմամբ Ձեր կիրքը, Ջրհոսը կգայթակղի իր երևակայությամբ: Խոյից, Ձկներից կամ Երկվորյակներից սպասեք տարատեսակ հուզիչ զգացողությունների։

Բացասական՝ Ձեզ բացարձակ չեն ոգեշնչում ինտրովերտները, ինչպես նաև նրանք, ովքեր շատ են կենտրոնացած սեփական ֆինանսկան բարեկեցության և սոցիալական առաջընթացի վրա։

Այծեղջյուր (22 դեկտեմբեր –20 հունվար)

Ձեր ոճը. էությամբ Դուք այն մարդկանցից եք, ում ամբողջ աշխարհն էլ բավական չէ, սակայն, ինտիմ նախասիրություններն արտահայտելիս, հաճախ զուսպ եք լինում: Ձեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի բացեք Ձեր զգացմունքներն ու տրվեք հաճույքին։ Ձեր զուգընկերը պետք է մաքսիմալ նրբանկատ և նրբազգաց լինի, և նրա ջանքերը կպարգևատրվեն՝ արտաքին պարկեշտության սառնության տակ նա իրական էրոտիկ հարբուխ կբացահայտի։

Դրական՝ Ձեզ հարկավոր է իսկական, հուսալի տղամարդ, որը խորը զգացմունքայնություն կարող է ցուցաբերել։ Ըստ կենդանակերպի նշանի դա կարող է լինել Ցուլը, Կույսը կամ Առյուծը։

Բացասական՝ սադրիչը, վիրտուոզ-գայթակղիչը հաստատ Ձեզ համար չեն։

Ջրհոս (21 հունվարի— 20 փետրվարի)

Ձեր ոճը. Դուք օժտված եք հրաշալի երևակայությամբ և գլուխ եք հանում սեքս-խաղալիքներից: Ձեր սեքսուալությունը բաց է ցանկացած փորձարկումների համար, սակայն Դուք համբերատար չեք և չեք ընդունում, երբ Ձեզ հակաճառում են։ Դուք սիրում եք տիրել իրավիճակը, բայց չեք շտապում խոստումներ տալ և վերցնել Ձեր ուսերին լուրջ պարտականությունները: Կյանքն ամեն օր այնքան հնարավորություններ է տալիս , որ նախապես հրաժարվելն ուղղակի հիմարություն կլիներ։

Դրական՝ Ձկներ, Ջրհոս, կամ Աղեղնավոր. այս նշանի տակ ծնված սիրեկանների հետ համատեղելիության լավագույն հնարավորություններն ունեք։

Բացասական՝ բացարձակ հակաբնական տարբերակն է այն տղամարդը, ով ձգտում է իշխել, կամ հակառակը՝ ամբողջությամբ կախված լինել Ձեզանից։

Ձկներ (21 փետրվարի – 20 մարտի)

Ձեր ոճը. Ձեզ համար սեքսուալ ազդակները երբեմն կապված են ռոմանտիկ անհագստությունների հետ, ֆիզիկական գրավչությունը՝ բարձր զգացմունքների, իսկ օրգազմի հզորությունը՝ երևակայության թռիչքի հետ։ Ձեր մարմինը կարելի է համեմատել երաժշտական գործիքի հետ: Դուք շատ լավ գիտեք նրա լեզուն և նրա օգնությամբ ունակ եք ստեղծել իսկական սիմֆոնիա։ Սակայն Ձեզ վիրտուոզ- զուգընկեր է հարկավոր, որն ուղիղ ճնշմանը միշտ նախընտրում է նուրբ վարպետությունն ու ոգեշնչող քնքշությունը։

Դրական՝ Կույս, Ջրհոս, Խեցգետին, Ցուլ կամ Կշեռք։ Կարևոր է, որ սիրելին պատրաստ լինի տրվել Ձեր ֆանտազիաների հոսքին՝ ամբողջությամբ չկտրվելով իրականությունից և առողջ բանականությունից։

Բացասական՝ Ձեր նուրբ էությունն ու բարձր զգացմունքներն օգտագործելը բարբարոսություն է։ Հավանաբար, արդեն հանդիպել եք այդպիսի սադրիչների․ մի կրկնեք անցյալի սխալները։

ԵԱ Երեւանում․ Հայաստանի Մ16 հավաքականի հաղթական մեկնարկը Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՀնդկաստանը Պակիստանի ավելի քան 20 քաղաքացու ներառել է ահաբեկիչների ցուցակում Թրամփը պնդում է, որ Նեթանյահուն «գիտի, թե ով է բոսը» Սպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբ տեղափոխվելու համար Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի Ֆրանսիայում Էբոլա տենդով առաջին հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Հուլիսի 6-ին և 7-ին լույս չի լինելու ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը Գեղամա լեռների հրաշքը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին ԱՄՆ-ի ջերմային ալիքները սպառնում են անկախության 250-րդ տարեդարձի իրադարձություններին և Աշխարհի առաջնությանը Դատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամՏաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարացրել ամեն ինչ․ տեսանյութ Արզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվել ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Պեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան» Եղվարդում հեղեղ ու կարկուտ է Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»«Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Զելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումները Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին Ինչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DW ՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցություն Ռոստովում մակական հարձակվել է երեխայի վրա Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են Հայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվը Վլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթող Ստամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայան ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին. Կարապետյան Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՄի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր Ավետիսյան