Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական հետապնդումների շղթան որևէ կերպ չի ընդհատվում։ Այս ի՞նչ մոլուցք է բոլորին կալանավորելը։ «Այդ մարդու խառնվածքի և իշխանատենչության հետ է կապված, իշխանազավթման, ահաբեկչական ու, ինչու ոչ, նաև ռասիստական մտածողությունն է, որը ստեղծում է իր մոտիվացիան, այսինքն՝ ամբողջ աշխարհը պետք է իմ պես լինի, ով իմ պես չէ, պետք է չլինի։ Սա նոր բան չէ, դա տեսել ենք թե՛ բոլ շևիկների, թե՛ Հիտլերի, թե՛ երիտթուրքերի կողմից։ Մյուսը՝ հակակշիռ չլինելու պատճառն է։ Եթե ժամանակին այսպիսի մոտեցումները զսպում էին ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունները, ապա հիմա կանաչ լույս են վառել և ոչ միայն թույլատրում, այլ նաև խրախուսում են նրա գործողությունները, որովհետև այդ կենտրոններն արդեն ոչ թե արժեքաբանական գործունեություն են ծավալում, այլ կոնկրետ պատերազմական գործողություններ։ Նրանց համար կարևոր չէ, թե Հայաստանում քանի մարդու իրավունքներ կտուժեն, կարևոր է, որ իրենց ռազմավարությունների հարցում առաջխաղացում լինի։ Դրա համար Հայաստանը և Հայաստանի քաղաքացին հայտնվել են այսպիսի ծանր իրավիճակում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է իրավապաշտպան, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։

Զուգահեռ իշխանությունը նաև սահմանափակում է Հայաստանի քաղաքացիների ընտրելու իրավունքը, այն է՝ ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ կլինի վերջին երկու տարում առնվազն 366 օր ապրել Հայաստանում, և ոտնահարում է քաղաքացիների ընտրելու իրավունքը, այն է՝ քաղաքացիների ձայները, որոնք քվեարկել էին ԲՀԿ-ի օգտին, ուղղակի առոչինչ համարվեցին։ «Փաստորեն, նա, ով չի ընտրում Նիկոլ Փաշինյանին, ում գլխին «զենք չեն դրել», որ ընտրի Նիկոլ Փաշինյանին, ով շանտաժի չի ենթարկվում, նա իրենց թշնամին է։ Նույնը մաֆիայի պարագայում է։ Նրան չի հետաքրքրում կարգ ու կանոնը։ Նրան հետաքրքրում է՝ ո՞վ է իր ազդեցության գոտում, իսկ ով իր ազդեցության գոտում չէ, հակառակորդ է, թշնամի։ Հայաստանի ընտրողն այս մարդկանց համար թշնամի է, ժողովրդավարությունն այս մարդկանց համար թշնամի է, որովհետև ժողովրդավարությունը և ընտրողը, քաղաքացին, վնասում են իրենց իշխանությանը։ Չեն կարող վերարտադրվել, իրենց ապօրինություններն անել, կեղեքել Հայաստանի քաղաքացուն, եթե լինեն ազատ և արդար ընտրություններ։ Ամեն ինչ սկսվեց, երբ խոչընդոտեցին արցախցիների մասնակցությունն ընտրություններին, դիտավորյալ ուշացնում էին քաղաքացիության տրամադրումը, ընդ որում՝ նրանց ապօրինի էին զրկել քաղաքացիությունից։ Ջնջեցին մարդկանց քաղաքացիությունը, սկսեցին արհեստական խոչընդոտներ ստեղծել, որպեսզի արցախցիները չմասնակցեն խորհրդարանական ընտրություններին։

Բայց գիտեմ բազմաթիվ արցախցիների, որոնք ընտրություններից հետո անձնագրեր ստացան։ Կարծես ասեն՝ ձեզ քաղաքացիությունից, ձեր տուն-տեղից զրկել ենք, ձեր վերադարձի իրավունքի մասին չենք խոսում, Արցախում մշակութային ժառանգությունը վերացնում են, ձայն չենք հանում, բայց դուք չեք կարող ընտրություններով բողոքել դրա համար և մեզ հեռացնել, որ գա նոր իշխանություն և զբաղվի ձեր հարցերով: Եթե ձեզ տանք քաղաքացիություն, բնականաբար, մեր դեմ եք քվեարկելու, որովհետև ձեզ հայրենազրկել ենք, զրկել սեփականությունից և այլն։ Այս ամենը հաշվի առնելով՝ պետք էր արցախցիներին հանել ընտրական պայքարից։ Հետո սկսվեց զազրախոսությունը Ռուսաստանից եկած հայերի հանդեպ։ Մարդը գալիս է իր ընտրական իրավունքն իրացնելու, սրանք ինչ հերյուրանք ասես չեն տարածում, ընդ որում՝ սրանց բերանից դուրս եկած ամեն բառն է հերյուրանք, դա գիտենք սկսած դեռևս 44-օրյա պատերազմից և, ինչու չէ, Բագրատ Սրբազանին և նրա մտերիմներին ահաբեկիչ անվանելուց։ Սկսեցին ոչ միայն վարկաբեկել մարդկանց, այլ նաև պատժել՝ ուղարկելով 25-օրյա վարժական հավաքների։ Նախ՝ բանակի հեղինակությունն են գցում այն իմաստով, որ բանակի կարգավիճակը, հայրենիքի պաշտպանությունը պատժի տեղ չէ, բանտախուց չէ, որ ցանկանաս մարդուն պատժել։ Փոփոխեցին նաև բանակի իմաստն այդ առումով։ Ստացվում է, որ մարդուն ասում են՝ քեզ կպատժենք, եթե ընտրական իրավունքդ իրացնես։ Հաջորդը եղավ արտասահմանում բնակվող հայերի թեման։ Նրանց անհրաժեշտ է նվազեցնել ընտրողների քանակը, որ կարողանան Սահմանադրական հանրաքվե անցկացնել։ «Հանրաքվեի մասին» օրենքով առնվազն 25 տոկոս մասնակցություն պետք է լինի, միևնույն ժամանակ մասնակիցների 25 տոկոսն էլ պետք է կողմ լինի հանրաքվեի դրված հարցին։ Ստացվում է, որ պետք է քչացնել ընտրողների թիվը, որ կարողանաս ավելի հեշտ անցկացնել Սահմանադրությունը։ Որևէ պարագայում գործ չունենք Սահմանադրության 2-րդ հոդվածի հետ, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Իշխանությունը զավթված է ժողովրդից, և իշխանությունը, զավթված լինելով ժողովրդից, անընդհատ ժողովրդի իրավունքները սահմանափակում է, որ կարողանա ընտրությունների և հանրաքվեների միջոցով իրականացնել իր իշխանությունը։ Սա է ամենակարևոր խնդիրը, որ բոլորս պետք է հասկանանք և պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար։ Իշխանության կամքը չի համընկնում ժողովրդի կամքի հետ, և, բնականաբար, ժողովուրդը պետք է ցանկանա ազատվել նրանցից և նաև արդարադատություն իրականացնել։ Իրենք էլ պետք է հակառակն անեն՝ «զենք դնեն» ժողովրդի գլխին և ասեն, որ չեն գնալու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ամեն ինչ արժեզրկելու այս ճանապարհին կրկին թիրախավորում են Եկեղեցուն, հոգևոր դասին և Կաթողիկոսին։ «Մի փոքր հստակեցում՝ ոչ թե նորից հարվածել Եկեղեցուն, այլ Եկեղեցու ոչնչացման ռազմավարությունը փոխել, ավելի ճիշտ՝ արդեն ունեցած արդյունքների հիման վրա նոր խաղ սկսել։ Եկեղեցին այն կառույցներից է, որը զբաղվում է հայերի իրավունքների պաշտպանությամբ։ Այս իշխանության համար այն խոչընդոտ է։ Խոսեցի խառնվածքի մասին՝ կա՛մ ոչ ոք չի լինի, կա՛մ բոլորը պետք է լինեն իմ պես։ Ո՞րն է «իր պեսը»։ Զազրախոս, դեղին մամուլի խմբագիր, որն աջ ու ձախ ամեն ինչ հանձնում է։ Տեսեք, թե ինչ է կատարվում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատար Լիպարիտ Դրմեյանի շուրջ։ Լրագրողը Դրմեյանին հարցրել էր՝ հնարավո՞ր է, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը Հայաստանը կյանքի չկոչի։ Որպես մասնագետ՝ Դրմեյանն ասել է՝ ոչ, պարտադիր է, պարտավորություններ կան, որոնց Հայաստանը միացել է։ Նրան ապօրինաբար աշխատանքից հեռացնում են, քանի որ մարդն ասել է մի բան, որը, իր մասնագիտության համաձայն, ճշմարիտ է։ Հիմա Դրմեյանի դեմ գործ է հարուցում, որովհետև նա մնացել է իր մասնագիտական կարծիքի տիրույթում, ոչ թե, օրինակ՝ արդարադատության նախարարի պես ենթարկվել է Փաշինյանին։ Ստացվում է, որ Հայաստանում մասնագետը չի կարող իր մասնագիտական կարծիքն արտահայտել, պետք է անպայման ասի նիկոլական կարծիք։ Գործ ունենք մի դիկտատորի հետ, որն ասում է՝ իրավունք չունես քո մասնագիտական ճիշտ կարծիքն ասելու, պիտի ասես այն, ինչը ես եմ համարում, որ այդպես պետք է լինի»,-հավելում է նա։

Իսկ զրույցի վերջում անդրադառնում ենք ինքնիշխանության թեմային։ Իշխանյանն ասում է՝ որպես անհատներ՝ շատերս ինքնիշխան ենք, բայց հիմա գերության մեջ ենք և փորձում ենք այդ գերությունից ազատվել, որպեսզի մեր ինքնիշխանությունը տարածվի նաև մնացյալի վրա։ «Ինքնիշխանությունն այն է, երբ պաշտպանում ես քո ժողովրդի շահերը, իրավունքները։ Կարող ես ինքնիշխանություն բառը չօգտագործել, բայց, ասենք, Պրահայում Միշելի և Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, երբ քեզ ասեն՝ Արցախը հանձնի, ռուսական խաղաղապահներին այնտեղից հանի և այլն, արձագանքես՝ եթե Արցախը ճանաչեմ Ադրբեջանի կազմում, 150 հազար մարդ անտուն է մնալու, զրկվելու է իր սեփականությունից, մարդիկ ցեղասպանության են ենթարկվելու։ Բայց նա հակառակն է արել՝ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Ինքնիշխանն այն մարդն է, ով պաշտպանում է իր երկրի քաղաքացիների իրավունքները։ Պաշտպանո՞ւմ է, ոչ, հակառակը՝ սահմանափակում է։ Եվ երբ չես պաշտպանում քաղաքացիներիդ իրավունքները, հայտնվում ես հիմար իրավիճակներում, որտեղ ամեն մեկը քեզանից պահանջում է հանրաքվե իրականացնել։ Հնարավոր է՝ մի օր Էրդողանն էլ պահանջի հանրաքվե անել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ գլխարկ կամ գուլպաներ պետք է հագնի։ Ինքնիշխանությունը կախված է նրանից, թե որքան է քո քաղաքացին պաշտպանված»,-եզրափակում է Հովհաննես Իշխանյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու