Կիևը դիտավորյալ է hարվածել Կասպից ծովում գտնվող նավին. Իրանի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեհրանն ունի տեղեկություններ, որ Կիևը դիտավորյալ է հարվածել Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին, հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հստակ ապացույցները, այդ թվում՝ Զելենսկու հայտարարությունները, վկայում են այն մասին, որ Ուկրաինան դիտավորյալ է հարվածել իրանական նավին», - ասել է Բաղային IRIB-ի ուղիղ եթերում։
Նա հավելել է, որ Թեհրանը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի Կիևը պատասխան տա արածի համար։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 25-ին, զոհվել է անձնակազմի անդամ, ևս մեկը վիրավորվել է։ Գերատեսչությունը զգուշացրել է, որմանման արկածախնդրությունների հետևանքների պատասխանատվությունը կընկնի Ուկրաինայի և նրանց վրա, ովքեր աջակցում են վերջինիս։ Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան գործընկեր Աբբաս Արաղչիի հետ զրույցում պնդել էր, որ հարձակումը պատահական է եղել։
Հետևեք մեզ՝ այստեղ



