Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Past.am-ի փոխանցմամբ՝ Իրկուտսկի մարզային դատարանը հրապարակել է դատավճիռը հոր և նրա անչափահաս որդու գործով, որոնք մեղավոր են ճանաչվել սրճարանում տեղի ունեցած սպանության և խուլիգանության համար։
Քննության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի մայիսի 27-ի գիշերը։ Սրճարաններից մեկում ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում երկու տղամարդ մարմնական վնասվածքներ են ստացել։ Նրանցից մեկը ստացած վնասվածքների հետևանքով մահացել է։
Դատարանի տվյալներով՝ 39-ամյա տղամարդը հանցագործության պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։
Դատարանի վճռով տղամարդը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում, իսկ նրա դեռահաս որդին՝ 6 տարվա ազատազրկման՝ դաստիարակչական ուղղիչ հիմնարկում։
Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է նրանց մահացածի հարազատին վճարել 1,5 միլիոն ռուբլու չափով փոխհատուցում։
Հետևեք մեզ՝ այստեղ



