Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հանցավոր տաղանդները՝ ըստ կենդանակերպի նշանի

ԼԱՅՖ

168.am-ը գրում է .

Գիտե՞ք արդյոք, թե Դուք ով կլինեիք և ինչով կզբաղվեիք, եթե ապրեիք հանցավոր աշխարհում: Իմացեք, թե ինչ հանցավոր ընդունակություններով է օժտված կենդանակերպի Ձեր նշանը:

Խոյ

Խոյը չափազանց բաց է և ուղղամիտ, որպեսզի գող լինի, ա՛յ, իսկ խուլիգանություն և հարբած մեքենա վարել նա կարող է: Այս նշանի ներկայացուցիչները հակում ունեն նաև դեպի զենքը, դրա համար միանգամայն կարող են զբաղվել զենքի առևտրով:

Ցուլ

Ցուլը կարող է մեկ խոշոր գործ անել և ապահովել իրեն ամբողջ կյանքում: Սակայն գողանալով ինչ-որ արժեքավոր բան, նա կարող է այնքան հիանալ դրանով, որ որոշի պահել այն՝ որպես հիշատակ: Իսկ ընդհանրապես Ցուլը յուրաքանչյուր ավազակախմբի ուղեղն է և ստրատեգը: Նա պետք է հարմարավետ նստի բազմոցին և ղեկավարի բոլոր հանցավոր գործընթացները:

Երկվորյակներ

Երկվորյակները գերազանց շուլերներ և խարդախներ են: Նրանք կարող են զբաղվել մանր բաներով. մեքենայի առևանգում, սպեկուլյացիա, մաքսանենգություն, ազարտային խաղեր: Նույն տեղում երկար ժամանակ չեն կարող մնալ, դրա համար էլ հակում ունեն աշխարհում շրջելու:

Խեցգետին

Խեցգետինը հանցավոր տաղանդներով օժտված նշան է: Նրան միշտ ձգում են մեծ փողերը: Խեցգետինը սկզբում հասնում է բարձր պաշտոնների և հետո իր իշխանությունը և դիրքը չարաշահելով՝ գործեր է անում. կրկնակի հաշվապահություն, հարկերի վճարումից խոսափում և այլն:

Առյուծ

Առյուծը լինելով հանցավոր հեղինակություն՝ արագ կարող է ստեղծել հսկայական ֆինանսական բուրգ: Կենդանակերպի այս նշանին հեշտ է շահել հասարակ մարդկանց վստահությունը:

Կույս

Կույսերի մոտ ամեն ինչ շատ լուրջ է. միօրյա ֆիրմաներ, օֆշորային հաշիվներ և այլն: Հեշտ չէ հասկանալ Կույսերի կատարածի մեխանիզմը, քանի որ նրա մոտ ամեն ինչ մանրամասն մտածված է:

Կշեռք

Կշեռքները գեղեցիկ են «աշխատում»: Նրանք շատ արտիստիկ են, դրա համար հեշտությամբ կարող են իրականացնել իրենց տաղանդները խարդախության մեջ: Միայնակ չեն աշխատում, այլ զույգով: Օրինակ՝ Երկվորյակների հետ:

Կարիճ

Կարիճն ինչ-որ մեկ բանում որոշակի տաղանդներ չունի: Նա տաղանդներ ունի յուրաքանչյուր հանցավոր բնագավառում: Սա կենդանակերպի դաժան նշան է, որն ամեն ինչի կգնա իր նպատակի և շահի համար: Գտնում է, որ պետք է խոշոր «խաղալ»:

Աղեղնավոր

Աղեղնավորին դուր չեն գալիս բազմաքայլ և նախապատրաստություն պահանջող գործերը: Նրանք սիրում են արագ գործել: Աղեղնավորները հեշտությամբ շահում են մարդկանց վստահությունը, և վերջիններս չեն էլ նկատում, թե ինչպես են ինքնակամ տալիս իրենց փողերը:

Այծեղջյուր

Այծեղջյուրն ի ծնե մարդասպան է: Նա շատ ուշադիր է և համբերատար: Նա սիրում է մենակ աշխատել: Նրա զսպվածությունն օգնում է դուրս գալ յուրաքանչյուր բարդ իրավիճակից:

Ջրհոս

Ջրհոսները շատ տաղանդավոր հանցավոր մտքեր ունեն: Սովորաբար նրանց մեքենայությունները հիմնվում են նորագույն տեխնոլոգիաների վրա: Ջրհոսների շարքերում կգտնվեն բավականին շատ հակերներ:

Ձկներ

Շատերը Ձկներին թույլ են համարում: Բայց երբ խոսքը գնում է հանցավոր հակումների մասին, կենդանակերպի շատ նշաններ կարող են նախանձել նրանց տաղանդին: Ձկները մաֆիոզ կլանի պարագլուխ են: Նրանք հեշտությամբ կարող են ղեկավարել այն ամենը, ինչը գտնվում է իրենց իշխանության ներքո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Շուրջ 23 ժամ ջուր չի լինիԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց էր համաձայնեցվել Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր Կամենդատյան