Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ տարաձայնություններ ունի ԱՄՆ նախագահի հետ՝ Գազայի հատվածում իրավիճակը կայունացնելուն ուղղված Խաղաղության խորհրդի կողմից անցյալ շաբաթ ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ։
«Ես տարաձայնություններ ունեմ նախագահ Թրամփի հետ «Համաս»-ի հետ վերջերս կնքված համաձայնագրի վերաբերյալ,- ասել է Նեթանյահուն,- «Համաս»-ը պետք է զինաթափվի, իսկ Գազայի հատվածը՝ ապառազմականացվի, նախքան վերակառուցման փուլին անցնելը»։
Իսրայելի առաջնորդը այս հայտարարությունն արել է Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի գլխավոր դեսպան Նիկոլայ Մլադենովի հետ հանդիպումից հետո։
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ խորհուրդը «պատմական» համաձայնության է եկել «Համաս»-ի հետ, ըստ որի՝ պաղեստինյան խմբավորումը կզինաթափվի, իսկ իսրայելական զորքերը կհեռանան պատերազմից ավերված անկլավից:
Համաձայնագիրը նախատեսում է փուլային զինաթափում, որը պայմանավորված է Գազայից իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերման հետ: Սակայն Իսրայելի դիմադրության ֆոնին Խաղաղության խորհուրդը հայտարարեց, որ «Համաս»-ը պետք է լիովին զինաթափվի, նախքան Իսրայելն իր զորքը դուրս կբերի Գազայից։
Հետևեք մեզ՝ այստեղ



