Կուբա պատմական այցի ժամանակ Օբամային կուղեկցի առաջին տիկին Միշելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարտին կայանալիք Կուբա պատմական այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կուղեկցի առաջին տիկին Միշել Օբաման: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին ԱՄՆ առաջնորդը տեղեկացրել է իր ամենշաբաթյա տեսաուղերձի ժամանակ:
«Երբ Միշելը և ես գալիք ամիս ուղևորվենք Հավանա, դա կլինի ԱՄՆ նախագահի առաջին այցը Կուբա վերջին 90 տարվա մեջ»,- ասել է Օբաման' ամերիկյան ժողովրդին հղած ուղերձում, որը նա այս անգամ նվիրել էր մարտի 21-22-ին նախատեսված «Ազատության կղզի» այցին:
Օբաման ընդգծել է, որ առաջիկա այցն ավելի քան մեկ տարի առաջ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակությունն է: Երկու երկրների նախագահները 2014 թվականի դեկտեմբերին հայտարարել էին երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների սկսման մասին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



