Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 2-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 2 շենքի մոտ կռիվ է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը Կիևյան փողոցի 2 հասցեում գտնվել են Չինաստանի քաղաքացիներ 27-ամյա Զհենգ Բին Անին, 34-ամյա Լուո Տաոին, 29-ամյա Հուանգ Գուո Չիին, 26-ամյա Վանգ Չիին Դոնգին, 25-ամյա Կինգ Վան Զենին և 27-ամյա Մօ Զին Խինին, որտեղ էլ Մո Զին Խինիի և Հուանգ Հուի Դոնգինի միջև կենցաղային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որից հետո նրանք սկսել են միմյանց հարվածներ հասցնել մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ համատեղ նշված անձանց ներկայացրել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ



