«Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի գործող Գավաթակիր և Սուպերգավաթակիր «Նոան» օգոստոսի 13-ին Շվեյցարիայում կանցկացնի ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը «Սյոնի» դեմ։
Հայաստանի ներկայացուցիչը հաղթանակի դեպքում կնվաճի մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։ Կարևորագույն խաղում թիմին անհրաժեշտ է հայ երկրպագուների աջակցությունը։ Հյուր թիմի համար նախատեսված հատվածի տոմսերը «Նոան» երկրպագուներին կտրամադրի անվճար։
Խաղին ներկա գտնվելու ցանկություն ունեցողները կարող են տոմսերի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կապ հաստատել ակումբի հետ WhatsApp-ով՝ +374 41 094 021 հեռախոսահամարին։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպումն Աբովյանում ավարտվել էր 2:2 հաշվով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 13-ին, Եվրոպական կենտրոնական ժամանակով 19:15-ին։ Շվեյցարիայում՝ «Նոայի» կողքին։ Առա՛ջ, «Նոա», առա՛ջ, Հայաստան։
Հետևեք մեզ՝ այստեղ



