Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել
ՔԱՂԱՔԱԿԱՆԴատարանի բակում լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Հայոց Հայրապետի կարգավիճակին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին։
Նրա խոսքով՝ Հայոց Կաթողիկոսի ընտրությունը կատարվում է ժողովրդի և եկեղեցական կարգերի շրջանակում, իսկ աշխարհիկ իշխանությունը չունի Հայրապետին պաշտոնից հեռացնելու իրավասություն։ Կարապետյանը ընդգծել է, որ Եկեղեցին և պետությունը տարբեր ինստիտուտներ են և պետք է գործեն միմյանցից անկախ։
Նա նաև նշել է, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնելը չի նշանակում ունենալ անսահմանափակ լիազորություններ և ցանկացած որոշում ընդունելու հնարավորություն։
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»,- ասել նա։



