Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
1978 թվականին Կալիֆոռնիայի խաղողի այգում հայտնաբերված դեռահաս աղջկա մնացորդները գրեթե կես դար անց նույնականացվել են։
Դեպքը տեղի էր ունեցել 1978 թվականի հունիսին։ Խաղողի այգում աշխատող տրակտորիստը հողի մեջ հայտնաբերել էր մակերեսային գերեզման, որտեղ մարդու մնացորդներ էին։ Մարմնի վրա բռնության հետքեր էին նկատվել։
Այն ժամանակ քննիչներին չէր հաջողվել պարզել զոհի ինքնությունը։ Մատնահետքերը և ատամների ռենտգենյան տվյալները որևէ արդյունք չէին տվել։ Նույն տարվա նոյեմբերին աղջկան թաղել էին որպես անհայտ անձ։
Տարիներ անց գործը կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց։ 2007 թվականին մնացորդները արտաշիրիմվեցին և ենթարկվեցին ԴՆԹ փորձաքննության, սակայն տվյալների բազաներում համապատասխանություն չգտնվեց։
Միայն տասնամյակներ անց նոր տեխնոլոգիաների և գենետիկական հետազոտությունների շնորհիվ քննիչներին հաջողվել է պարզել աղջկա ինքնությունը՝ վերջ դնելով գրեթե 50 տարի տևած առեղծվածին։
Հետևեք մեզ՝ այստեղ



