Տղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍանկտ Պետերբուրգում 20-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ հարձակվել է շտապօգնության աշխատակիցների վրա։ Դեպքը տեղի է ունեցել Կրասնոյե Սելոյի Բրոնետանկովայա փողոցում, հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային վարչությունը։
Վիճաբանության ընթացքում տղամարդը ծեծել է 35-ամյա բուժակին և շտապօգնության 62-ամյա վարորդին։ Թե ինչն է դարձել կոնֆլիկտի պատճառը, չի հաղորդվում։ Երկու տուժածներն էլ վնասվածքների պատճառով բժշկական օգնության կարիք են ունեցել։
Հարձակվողը ձերբակալվել է, նրա նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել «մանր խուլիգանություն» հոդվածով։ Ներկայում քննարկվում է նաև քրեական գործ հարուցելու հարցը։ Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ուժայինները ձերբակալել էին մի տղամարդու, որը կրակ էր բացել շտապօգնության բժիշկների ուղղությամբ։



