Էրդողանը Թուրքիան արյան լճի է վերածել. թուրք կուսակցապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է.
Թուրքիայում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարությունը ահաբեկչական կազմակերպություններին օգնելու պատճառով Թուրքիան այսօր արյան լճի է վերածվել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչություններին ու դրանց վերաբերյալ Էրդողանի զավեշտալի հայտարարություններին։
Քըլըչդարօղլուն «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն է մեղադրել Թուրքիայում տիրող իրավիճակի համար։ «Երկրում ահաբեկիչներին օգնեցին ու հարմարավետ տեղավորեցին։ Դրա հետեւանքով երկիրը արյան լճի են վերածել։ Ժողովուրդը նախ պետք է իշխանություններից հաշիվ պահանջի»,-ասել է Քըլըչդարօղլուն։



