Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան

ԲԼՈԳ
 Հինգ բառ։ Մի միտք, որ կփոխի մի ամբողջ ազգի ճակատագիրը և ճանապարհ կբացի դեպի անվտանգ ու արժանապատիվ Հայաստան։
 
Կարելի՞ է այսպիսի մի հարց տալ մեր հասարակությանը։
 
Ոնց է լինում, որ դատախազ կամ դատավոր դառնալու համար պետք է անպայման ստացած լինես համապատասխան կրթություն։
 
Ոնց է լինում, որ Ազգային անվտանգության ծառայությունում, արտաքին գործերի ոլորտում կամ պետական բարձր պաշտոն զբաղեցնելու համար պետք է ունենաս համապատասխան կրթություն, փորձ ու պատրաստվածություն։
 
Ոնց է լինում, որ բժիշկ դառնալու համար պարտադիր պայման է՝ ավարտած և կրթված լինես հենց բժշկական համալսարանում, հետո էլ տարիներով սովորես, կատարելագործվես, մասնագիտանաս։
 
Ոնց է լինում, որ նույնիսկ երգիչ դառնալու համար մարդիկ տարիներով սովորում են, կրթություն են ստանում, վարպետներից դասեր են առնում։
 
Ոնց է լինում, որ բանկի կառավարիչ դառնալու համար պետք է ունենաս հենց այդ ոլորտի կրթությունը, այլ ոչ թե, օրինակ, անասնաբույժի։
 
Բա ո՞նց է լինում, որ հայ ազգի գրեթե մեծամասնությունը, չունենալով ոչ համապատասխան կրթություն, ոչ փորձ, ոչ մասնագիտական պատրաստվածություն, նստում է ու վերլուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցերը, տարածաշրջանի քաղաքականությունը, նույնիսկ ամբողջ աշխարհի քաղաքականությունը։
 
Սիրելի՛ հայեր...
 
Խորհել է պետք։
 
Սթափվել է պետք։
 
Որովհետև կարծիքը գիտելիք չէ։
 
Բարձր խոսելը մասնագիտություն չէ։
 
Ինքնավստահությունը փորձ չէ։
 
Իսկ պատասխանատվությունը սկսվում է հենց այն պահից, երբ մարդը հասկանում է իր գիտելիքի սահմանները։
 
Բայց ես այստեղ ավելի կարևոր մի հարց ունեմ։
 
Կարծում եմ՝ մեր դպրոցներում պետք է լինի առանձին դասաժամ, որը պետք է կոչվի՝ «Պատասխանատվություն»։
 
Այո՛, հենց այդպես։
 
Պատասխանատվություն։
 
Այն պետք է սովորեցնի ոչ միայն մարդու իրավունքները, այլ առաջին հերթին՝ իր արարքների, իր խոսքի, իր որոշումների և իր ստանձնած գործի համար պատասխանատվությունը։
 
Որպեսզի մեր ապագա սերունդը չմեծանա անպատասխանատու։
 
Որպեսզի երեխան դպրոցից դուրս գա ոչ միայն գիտելիքով, այլ նաև մի շատ կարևոր գիտակցումով՝
ամեն բան անելու իրավունք չունես միայն այն պատճառով, որ կարող ես։
 
Որպեսզի վերջապես իրականություն դառնան մեծն Թումանյանի խոսքերը.
 
«Ապրեք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրեք...»
 
Իսկ դրա իմաստը, իմ ընկալմամբ, շատ պարզ է։
 
Յուրաքանչյուր հաջորդ սերունդ պետք է կարողանա ապրել ավելի լավ, քան նախորդը։
Ավելի կրթված։
 
Ավելի գիտակից։
 
Ավելի պատասխանատու։
 
Երեխան պետք է հենց դպրոցից հասկանա, որ ապագայում պետք չէ դառնալ այն, ինչ չես։
 
Պետք չէ ղեկավարել այն, ինչի մասնագետը չես։
 
Պետք չէ միայն պաշտոն ունենալու, անուն ունենալու կամ աթոռ զբաղեցնելու համար վերցնել այնպիսի պատասխանատվություն, որի գինը հետո կարող է ամբողջ ժողովուրդը վճարել։
 
Եթե դու երաժիշտ ես՝ շատ լավ երաժիշտ եղիր։
 
Եթե բժիշկ ես՝ լավագույն բժիշկը եղիր։
 
Եթե ինժեներ ես՝ լավագույն ինժեները եղիր։
 
Եթե ուսուցիչ ես՝ այնպիսի ուսուցիչ եղիր, որ քեզնից հետո լավ սերունդ մնա։
 
Յուրաքանչյուր մարդ իր գործի մեջ թող ձգտի լավագույնը լինել։
 
Բայց ինչո՞ւ պիտի մարդը, որն ավարտել է բոլորովին ուրիշ մասնագիտություն, առանց վերաիմաստավորելու իր կյանքն ու մասնագիտությունը, մի օր առավոտյան վեր կենա ու որոշի զբաղվել այնպիսի գործով, որից կախված է պետության անվտանգությունը, ժողովրդի ապագան, երկրի բարօրությունը։
 
Ասեմ ավելին։
 
Նույնիսկ փոքրիկ սրճարանում խոհարար աշխատելու համար պետք է կարողանաս պատրաստել այն ուտեստը, որի պատասխանատվությունը վերցրել ես քեզ վրա։
 
Դու չես կարող մտնել խոհանոց, կանգնել կաթսայի մոտ ու ասել՝ «Դե, մի բան կանենք»։
Որովհետև մարդիկ եկել են քեզ մոտ ու վստահել են քեզ։
 
Հիմա պատկերացրեք՝ եթե նույնիսկ մի փոքրիկ սրճարանում դու պատասխանատվություն ունես այն բանի համար, ինչ պատրաստում ես մարդկանց համար, ապա ի՞նչ պատասխանատվություն պիտի ունենա այն մարդը, որի որոշումներից կախված է մի ամբողջ պետություն։
 
Այսօր պատգամավոր կարող է դառնալ մարդ, որի կրթությունը, իհարկե եթե ունի, որևէ կապ չունի պետական կառավարման, քաղաքական գիտության, ազգային անվտանգության կամ միջազգային հարաբերությունների հետ։
 
Եվ հետո մենք զարմանում ենք։
 
Զարմանում ենք, թե ինչու են սխալ որոշումներ ընդունվում։
 
Զարմանում ենք, թե ինչու հաճախ մարդը հայտնվում է մի տեղում, որտեղ ինքը չի հասկանում իր ստանձնած պատասխանատվության իրական չափը։
 
Բայց այստեղ զարմանալու ոչինչ չկա։
 
Հենց սա է պատասխանատվության բացակայությունը։
 
Եվ գիտե՞ք՝ պատասխանատու մարդը երբեմն ամենաուժեղ խոսքն է ասում։
 
Նա չի փորձում ամեն ինչ իմանալ։
 
Չի փորձում բոլորից խելացի երևալ։
 
Չի փորձում ամեն հարցի պատասխան տալ։
 
Նա պարզապես ասում է.
 
«Սա իմ խելքի բանը չէ»։
 
Մեր պապերը այդ խոսքը շատ հաճախ էին ասում։
 
Շատերը դա սխալ էին հասկանում։
 
Կարծում էին՝ մարդն իրեն փոքրացնում է։
 
Կարծում էին՝ ասում է՝ ես խելք չունեմ։
 
Բայց իրականում այդ խոսքի մեջ շատ մեծ իմաստ կար։
 
Դա բարձրագույն պատասխանատվության դրսևորում էր։
 
Երբ մարդը ասում էր՝ «Սա իմ խելքի բանը չէ», նա չէր ասում, որ խելք չունի։
 
Նա ասում էր.
 
«Սա իմ մասնագիտությունը չէ։ Սա իմ իմացած ոլորտը չէ։ Ես իրավունք չունեմ վերջնական խոսք ասելու մի բանի մասին, որի մասնագետը չեմ»։
 
Եթե բժիշկ չէր՝ բժշկությունից չէր խոսում։
 
Եթե քիմիկոս չէր՝ քիմիայի հարցերով վերջնական դատողություններ չէր անում։
 
Եթե ռազմական մասնագետ չէր՝ պատերազմի մասին վերջնական եզրակացություններ չէր տալիս։
 
Եթե մի բան չգիտեր՝ չէր ամաչում ասել՝ չգիտեմ։
 
Սա էր պատասխանատվությունը։
 
Սա էր արժանապատվությունը։
 
Սա էր գիտելիքի նկատմամբ հարգանքը։
 
Այսօր, ցավոք, շատ հաճախ հակառակն է։
 
Այսօր բոլորը դարձել են քաղաքական վերլուծաբան։
 
Բոլորը դարձել են ռազմական փորձագետ։
 
Բոլորը դարձել են տնտեսագետ։
 
Բոլորը դարձել են դիվանագետ։
 
Մեկը հեռախոսը վերցնում է, մի քանի նյութ է կարդում և արդեն գիտի՝ ինչ պետք է անի պետությունը։
Մյուսը մի հաղորդում է նայում և արդեն գիտի՝ ինչպես պետք է պատերազմ վարել։
 
Երրորդը մի լուր է կարդում և արդեն որոշում է՝ ինչ արտաքին քաղաքականություն պետք է ունենա Հայաստանը։
 
Սիրելի՛ հայեր...
 
Պետությունը կարծիքներով չի կառավարվում։
 
Պետությունը կառավարվում է գիտելիքով։
 
Փորձով։
 
Սառը հաշվարկով։
 
Փաստերի վերլուծությամբ։
 
Եվ ամենակարևորը՝ պատասխանատվությամբ։
 
Ու հենց այստեղ ուզում եմ տալ ևս մեկ՝ ինձ համար շատ կարևոր հարց։
 
Հայաստանի Հանրապետությունը ե՞րբ է ունենալու այն բարձրակարգ քաղաքական վերլուծաբանների, ռազմավարների և արտաքին ու ազգային անվտանգության մասնագետների պետական մտքի կենտրոն, որոնց հենց պետությունը կընտրի, կֆինանսավորի, և որոնց աշխատանքը կլինի մեկ բան՝
պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահը։
 
Ոչ կուսակցության շահը։
 
Ոչ որևէ անձի շահը։
 
Ոչ որևէ խմբի շահը։
 
Հայաստանի Հանրապետության շահը։
 
Մի պետական մտքի կենտրոն, որտեղ կհավաքվեն քաղաքական գիտության, միջազգային հարաբերությունների, անվտանգության ոլորտների լավագույն մասնագետները, իսկ անհրաժեշտության դեպքում կհրավիրեն հարակից ոլորտների բարձրակարգ մասնագետներ։
 
Ու այդ մարդիկ այնտեղ պիտի հայտնվեն ոչ թե խնամիով։
 
Ոչ թե ծանոթով։
 
Ոչ թե բարեկամով։
 
Ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկին լավ գիտեն։
 
Այլ բացառապես՝ գիտելիքով, արժանիքով, կարողությամբ։
 
Այդ մարդիկ պետք է ամեն օր ուսումնասիրեն աշխարհը։
 
Ոչ թե այն ժամանակ, երբ վտանգն արդեն եկել է մեր դուռը։
 
Ամեն օր։
 
Վերլուծեն աշխարհում տեղի ունեցող գործընթացները։
 
Հասկանան՝ ինչ է կատարվում տարածաշրջանում։
 
Տեսնեն վտանգները մինչև դրանք հասնեն Հայաստան։
 
Գտնեն Հայաստանի հիվանդ տեղերը։
 
Գտնեն մեր թույլ կողմերը։
 
Եվ ամենակարևորը՝ առաջարկեն լուծումներ։
 
Եթե բժշկության մեջ բժիշկը հիվանդություն է հայտնաբերում և նշանակում բուժում, ապա պետությունն էլ պետք է ունենա իր քաղաքական բժիշկներին։
 
Այն մասնագետներին, որոնք ժամանակին կհայտնաբերեն պետության հիվանդությունները և կառաջարկեն ճիշտ բուժումը։
 
Որովհետև երբ սխալվում է բժիշկը, կարող է մահանալ մեկ մարդ։
 
Երբ երգիչը վատ է երգում՝ վատագույն դեպքում փչանում է մեկ երեկո։
 
Երբ բանկի կառավարիչը սխալ որոշում է ընդունում՝ վնաս է կրում բանկը։
 
Բայց երբ սխալվում են նրանք, ովքեր որոշում են պետության անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը կամ երկրի ապագան, այդ սխալի գինը վճարում է ոչ թե մեկ մարդ։
 
Այդ գինը վճարում է ժողովուրդը։
 
Այդ գինը վճարում է պետությունը։
 
Երբ սխալվում են այդ մակարդակում՝ երբեմն կորչում են սերունդներ։
 
Կորցվում են հնարավորություններ։
 
Կորցվում են տարիներ։
 
Կորցվում են տարածքներ։
 
Եվ երբեմն՝ քանդվում են պետություններ։
 
Դրա համար այս մակարդակում սխալվելու իրավունքը չի կարող նույնը լինել, ինչ սովորական կյանքում։
 
Որովհետև այստեղ քո որոշումը միայն քոնը չէ։
 
Քո որոշման հետևում մարդիկ են։
 
Ընտանիքներ են։
 
Երեխաներ են։
 
Ապագա սերունդներ են։
 
Մի ամբողջ պետություն է։
 
Սրա համար է պետք պատասխանատվություն։
 
Սրա համար է պետք մասնագիտություն։
 
Սրա համար է պետք կրթություն։
 
Սրա համար է պետք փորձ։
 
Եվ սրա համար է պետք, որ յուրաքանչյուր մարդ կարողանա ժամանակին ասել այն պարզ, բայց ամենաիմաստուն խոսքը, որը մեզ թողել են մեր պապերը.
 
«Սա իմ խելքի բանը չէ»։
 
Ու ես շատ կուզեի, որ մենք այս խոսքը նորից վերադարձնեինք մեր հասարակություն։
Ոչ որպես թուլության նշան։
 
Ոչ որպես ինքն իրեն փոքրացնելու խոսք։
 
Այլ որպես գիտակցված մարդու մեծություն։
 
Որովհետև «սա իմ խելքի բանը չէ» ասել կարողանալը նշանակում է՝ ես գիտեմ իմ սահմանը։
Ես հարգում եմ ուրիշի գիտելիքը։
 
Ես գիտեմ իմ պատասխանատվության չափը։
 
Կարծում եմ՝ եթե այս մի գիտակցությունը նորից մտնի մեր հասարակության մտածողության մեջ, մենք արդեն մեծ ճանապարհ անցած կլինենք դեպի պատասխանատու և անվտանգ Հայաստան։
 
Որովհետև պետությունը չի կործանվում միայն թշնամու ուժից։
 
Երբեմն պետության ամենամեծ վտանգը դրսից չի գալիս։
 
Այն սկսվում է ներսից։
 
Այն պահից, երբ անպատասխանատու մարդիկ ստանձնում են այն պատասխանատվությունը, որի համար չունեն ոչ գիտելիք, ոչ փորձ, ոչ պատրաստվածություն։
 
Այն պահից, երբ աթոռը դառնում է ավելի կարևոր, քան պետությունը։
 
Երբ պաշտոնը դառնում է ավելի կարևոր, քան պատասխանատվությունը։
 
Երբ մարդու անձնական հավակնությունը դառնում է ավելի կարևոր, քան մի ամբողջ ժողովրդի ապագան։
Իսկ ուժեղ պետությունը սկսվում է ուժեղ ու պատասխանատու մարդուց։
 
Այն մարդուց, ով գիտի՝ ինչ կարող է անել։
Գիտի՝ ինչ գիտի։
 
Գիտի՝ ինչ չգիտի։
 
Եվ ամենակարևորը՝ գիտի, թե ինչ իրավունք չունի անել։
 
Սա է պատասխանատվությունը։
 
Սա է արժանապատվությունը։
 
Սա է պետական մտածողությունը։
 
Եվ եթե ուզում ենք վաղը ունենալ ավելի ուժեղ Հայաստան, պետք է այսօր սովորենք այս պարզ ճշմարտությունը։
 
Պետությունը չեն կառուցում նրանք, ովքեր ամեն ինչից խոսում են։
 
Պետությունը կառուցում են նրանք, ովքեր գիտեն՝ որտեղ պետք է խոսեն, որտեղ պետք է լսեն, որտեղ պետք է սովորեն, և որտեղ պետք է կարողանան ասել՝ «Սա իմ խելքի բանը չէ»։
 
Եվ գուցե հենց այդ պարզ նախադասությունից էլ սկսվում է պատասխանատու մարդը։
 
Իսկ պատասխանատու մարդուց՝ պատասխանատու պետությունը։
 
Մհեր Ավետիսյան

Հայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը