Բեռլուսկոնիի նախկին սիրուհին ֆիլմ է նկարահանելու նրա հետ իր ինտիմ կապի մասին
ԼԱՅՖԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նախկին սիրուհիներից Պատրիցիա դ'Ադարիոն հայտարարել է, որ ֆիլմ է նկարահանելու Բեռլուսկոնիի ու իր հարաբերությունների մասին, Past.am-ի հղմամբ տեղեկացնում է The Guardian-ը:
«Բեռլուսկոնին խորտակել է կյանքս ու պետք է ներողություն խնդրի ու չթաքցնի ճշմարտությունը մեր հարաբերությունների մասին»,- ասել է Պատրիցիան Բեռլուսկոնիին` էլիտար մարմնավաճառներ մատակարարած Ջանպաոլո Տարանտինիի գործով դատարանում: Վերջինս մեղադրվում է քաղաքական գործչին էլիտար մարմնավաճառներ մատակարարելու մեջ:
Պատրիցիան գրել է «Վայելեք, վարչապետ» գիրքը, որը նկարագրում է Սիլիվիո Բեռլուսկոնիի հետ իր սիրային հարաբերությունները: 42-ամյա Դ'Ադարիոն 2009 թվականին հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ քաղաքական գործիչն իրեն սեքսի դիմաց վարձատրել է: Բեռլուսկոնին հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները:



