Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-11-ն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ցերեկային ժամերին կշարունակի նվազել։
Երևան քաղաքում օգոստոսի 11-ին, 12-13-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 30-32 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +23…+25 աստիճան։
Հետևեք մեզ՝ այստեղ



