Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել պրագմատիկ կապերը Վրաստանի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք բաց ենք Թբիլիսիի հետ պրագմատիկ կապերի հետագա ընդլայնման համար։ Ակնհայտ է, որ Վրաստանի հաջող զարգացման գրավականը ոչ թե առճակատման, այլ մեր երկրի հետ համագործակցության մեջ է»։
«Ինչ վերաբերում է երկկողմ քաղաքական շփումներին, ապա դրանք այսօրվա դրությամբ բացակայում են։ Պատճառն այն է, որ վրացական կողմը պատրաստ չէ նման երկխոսության։ Ինձ, իհարկե, դժվար է դատել, թե ինչպես է դա օգնում Վրաստանին հաղթահարել այս կամ այն խնդիրները, սակայն դա նրա իշխանությունների որոշումն է», — հավելել է Գալուզինը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



