Երկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի Ստոլինի շրջանում 2-ամյա տղան ընկել է կոյուղու դիտահորի մեջ։ Դեպքի մասին հայտնել է երկրի Քննչական կոմիտեն։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 5-ի երեկոյան՝ Ռեչիցայի արդյունաբերական համայնքում։ Երեխան ծնողների հետ գնալիս է եղել հյուր, երբ մի պահ նրանցից մի քանի մետր հեռացել է։ Տղան ոտք է դրել դիտահորի կափարիչի վրա, ինչից հետո ընկել է կոյուղու մեջ։
Ծնողները չեն կարողացել ինքնուրույն դուրս բերել երեխային և դիմել են փրկարարների օգնությանը։ Փրկարարները տղային դուրս են բերել ջրից, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները երեխայի մոտ գլխի կապտուկներ են արձանագրել։
Դեպքի վայրում աշխատել է քննչական խումբ։ Քննիչները զննել են տարածքը և հարցաքննել վկաներին։ Նախնական տվյալներով՝ դիտահորի խորությունը կազմել է մոտ 3,5 մետր։
Դեպքի մյուս հանգամանքները պարզվում են քննության շրջանակում։
Հետևեք մեզ՝ այստեղ



