Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մահապատժի վերացման օգտին՝ այն դարձնելով արաբական աշխարհի առաջին երկիրը, որը պատիժը փոխարինում է ցմահ ազատազրկմամբ՝ խիստ ծանր աշխատանքով, հայտնում է The Times of Israel-ը:
Որոշմանը աջակցել են խորհրդարանական խմբակցությունները՝ բացառությամբ «Հեզբոլահի» բլոկի։
Ընդունված որոշման համաձայն՝ մահապատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ և ծանրացուցիչ հանգամանքներում կատարվող կատորղական աշխատանքներով։ Այսպիսով, Լիբանանը դարձավ առաջին արաբական երկիրը, որը վերացրել է մահապատիժը։
Նշենք, որ 2004 թվականի հունվարից Լիբանանում գործում էր մահապատիժների կատարման ոչ պաշտոնական մորատորիում։ Այդ ընթացքում դատարանները տասնյակ նման դատավճիռներ են կայացրել, սակայն դրանց կատարումը հետագայում կասեցվել է կամ պատիժը փոխարինվել այլ պատժով։
Հետևեք մեզ՝ այստեղ



