Միչիգանում հանցագործը գնդակահարել է անցորդներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Միչիգանի նահանգի Քալամազու քաղաքում անհայտ անձը գնդակահարե է անցորդներին։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Հանցագործին դեռեւս չեն ձերբակալել։ Ոստիկանության տվյալներով, նա կրակ է բացել քաղաքի երեք տարբեր հատվածներում։ Մահացել է 6, վիրավորվել երեք մարդ, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։
«Ինչպես երեւում է, նա պարզապես շրջել է քաղաքում, գտել մարդկանց, հետեւել ապա սպանել»,-տեղի WOOD TV հեռուստաալիքին հայտնել են ոստիկանությունից։
Ենթադրյալ կասկածյալը սպիտակամորթ տղամարդ է, մոտ 50 տարեկան։ Ըստ ամենայնի, հանցագործը կրակ է բացել Chevrolet HHR մակնիշի մեքենայից, որը եղել է երկնագույն կամ արծաթագույն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



