Ճապոնիան բողոք է հայտնել ԿԺԴՀ-ին բալիստիկ hրթիռի արձակման կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիան դիվանագիտական խողովակներով բողոք է հայտնել ԿԺԴՀ-ին՝ Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դիվանագիտական ուղիներով՝ Պեկինում մեր դեսպանատան միջոցով մենք վճռական բողոք ենք հայտնել»,- ասել է նա լրագրողներին։
Ռազմական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ արձակումը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող բանաձևերի խախտում։ Կոիձումիի խոսքով՝ այժմ Ճապոնիան ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության հետ համատեղ շարունակում է վերլուծել ԿԺԴՀ-ի հրթիռային արձակման հետ կապված տեղեկատվությունը։ Հասցված վնասի մասին որևէ տեղեկություն չի ստացվել, ճշգրտել է նա։
«Թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է մոտ 90 կմ, հրթիռը թռել է մոտ 690 կմ, ինչից հետո ընկել է Ճապոնական ծովում»,- նշել է նա՝ հավելելով, որ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց (ԲՏԳ) դուրս: Գերատեսչության ղեկավարը դատապարտել է Փհենանի հերթական հրթիռային արձակումը՝ այն անվանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող բանաձևերի խախտում։ Կոիձումին ընդգծել է, որ հասցված վնասի մասին որևէ տեղեկություն չի ստացվել։
Նախորդ հրթիռային արձակումը Փհենանն իրականացրել էր օգոստոսի 6-ին։ Հրթիռը նույնպես ընկել էր ճապոնական բացառիկ տնտեսական գոտուց դուրս:
Հետևեք մեզ՝ այստեղ



