ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան ռազմական բազաներն ամբողջ աշխարհում կլինեն գրավված, եթե ԱՄՆ-ը փորձի միջուկային զենք կիրառել Իրանի դեմ։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Միջուկային զենքի կիրառումը կարող է նրանց համար սխալ դառնալ։ Ռումբի կիրառման հաջորդ առավոտյան ամերիկյան բոլոր ռազմական բազաներն ամբողջ աշխարհում կգրավվեն։ Այսօր իրավիճակը տարբերվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվանից։ Աշխարհի ժողովուրդները արթնացել են։ Աշխարհում ոչ ոք թույլ չի տա նման հանցագործության կատարում, որովհետև հաջորդ անգամ դա կարող է վերաբերել հենց իրենց»,- ասել է նա ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Գեներալը չի պարզաբանել՝ արդյոք ԱՄՆ բազաները կօկուպացնեն իրանական զինվորականները ինքնուրույն, թե այլ ուժերի օգնությամբ։ Անդրադառնալով Իրանում միջուկային զենք ստեղծելու հնարավորության հարցին՝ ԻՀՊԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ հանրապետությունը միջուկային ռումբերի կարիք չունի, քանի որ Իսլամական հեղափոխության իսլամական և աստվածային արժեքները գրավում են աշխարհը։
Հետևեք մեզ՝ այստեղ



