Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փաստաբան Նորիկ Նորիկյանը տեղեկացնում է․
«Ս․թ․ օգոստոսի 14-ին, ժամը 14։00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում կկայանա Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստը․․․»։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։
Սույն թվականի հունիսի 12-ի նիստի ընթացքում գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով։
Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է բենզինի հետ վարվելու կանոնը և այն օգտագործել է զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, ինչի հետևանքով կացարանում հրդեհ է բռնկվել և զոհվել են 15 զինծառայողները։
Հետևեք մեզ՝ այստեղ



