Հորդանանին տրված ամերիկյան աջակցությունը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորդանանին տրված ամերիկյան աջակցությունը «գերազանցում է1 միլիարդ դոլարը և ընդգրկում է տարբեր ոլորտներ»: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը` հղում անելով թագավորության արտաքին գործերի նախարար Նասեր Ջաուդին, ով այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ Ամանում կայացած բանակցություններից հետո:
Ինչպես հաղորդում է «Sky News Arabia»-ն, արտգործնախարարը ուշադրությունը հրավիրել է հատկապես Հորդանանին բաժին հասած տնտեսական այն ծանր հետևանքներին, որոնք առաջանում են Սիրիայում հակամարտության պատճառով: «Մենք ցանկանում ենք, որ այս երկարաձգված ճգնաժամը շուտով քաղաքական լուծում ստանա, ինչը կհանգեցնի փախստականների սուր հիմնախնդրի լուծմանը»,-ընդգծել է նա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



