Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական հարվածները հանգեցրել են Իրանի՝ Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտման։ Նրա խոսքով՝ Քեշմ կղզու ափերին արձանագրված աղտոտումը ռազմական գործողությունների հետևանք է, հայտնում է Reuters-ը։
Իրանական կողմի տվյալներով՝ նավթային մնացորդներ են հայտնաբերվել Քեշմ և Հենգամ կղզիների ափամերձ հատվածներում, այդ թվում՝ էկոլոգիապես զգայուն տարածքների մոտ։ Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպությունը ևս հայտարարել է, որ աղտոտումը ռազմական գործողությունների ազդեցության հետևանքներից է։
Միաժամանակ Reuters-ը, վերլուծելով արբանյակային պատկերներն ու տեսանյութերը, հայտնել է Պարսից ծոցում իրանական ջրերում երկու նավթային բծերի առկայության մասին։ Դրանցից մեկը տարածվել է Քեշմ կղզու ուղղությամբ և աղտոտել ափամերձ հատվածներ։ Reuters-ը նշում է, որ տարածաշրջանում շարունակվող իրանա-ամերիկյան ռազմական հակամարտությունը և նավերի նկատմամբ հարձակումները մեծացրել են լայնածավալ բնապահպանական վնասի վտանգը։
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Պարսից ծոցի և Օմանի ծովի էկոհամակարգերին հասցված վնասի համար պատասխանատվության և փոխհատուցման հարցը պետք է բարձրացվի միջազգային մակարդակում։
Հետևեք մեզ՝ այստեղ



