Պեսկովը տեղին չի համարում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր պատերազմի մասին հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի կողմից Սիրիայի ուղղութամբ հարվածներ հասցնելու պատճառով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր պատերազմի մասին հարցը տեղին չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Հարցի նման ձևակերպումը մի փոքր տեղին չէ, քանի որ Սիրիայի զինված ուժերը, որոնք բացի քրդերից ևս գտնվում են այդ շրջանում, կրակի տակ են»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Սիրիայի պատճառով Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի հավանականության մասին: Այդ մասին Օլանդը նշել է France Inter ռադիոկայանի եթերում: Նա ընդգծել է, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի թույլ չտրվի հակամարտության սրումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



