Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես հասկացա, թե Անի Մաջնունյանի հետ ինչ է լինելու». Նարեկ Մակարյանի աղմկահարույց հայտարարությունը

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է․

Դեռ ամիսներ առաջ երգիչ-դերասան Նարեկ Մակարյանն աչքի ընկավ իր պայծառատեսությամբ. հյուրընկալվելով «6-րդ զգայարան» հաղորդաշարի տաղավարում՝ երգիչն ինքը վերահաս վտանգի մասին զգուշացրեց պայծառատես Անի Մաջնունյանին… Թեև Ա. Մաջնունյանի սպանությունից հետո այս պատմությունը բավական մեծ արձագանք գտավ ու շատերը սկսեցին խոսել Նարեկի ունակությունների մասին, սակայն ժամանակի հետ ամեն ինչ խաղաղվեց՝ ստիպելով մտածել, որ պատահականություններ լինում են:

Սակայն երեկ համացանցում հայտնվեց ամերիկաբնակ հաղորդավարուհի Լիլի Ավագյանի հարցազրույցը: Պարզվում է, Լիլին օրեր առաջ վթարի է ենթարկվել, իսկ այդ մասին կանխազգացել ու նրան նախապես զգուշացրել էր Նարեկը: Aysor.am-ը կապ հաստատեց երգչի հետ՝ հետաքրքրվելով, թե ի վերջո ի՞նչ է կատարվում:

«Ինքս էլ չգիտեմ՝ ինչ պարզաբանում տամ, միայն կարող եմ ասել, որ այն, ինչ հրատարակվում է, կանխատեսումների շատ փոքր տոկոսն է: Շատ անգամ եմ ընկերներիս, գործընկերներիս զգուշացրել այս կամ այն վտանգի մասին, պարզապես չի լուսաբանվել զանգվածային լրատվամիջոցներով: Լիլին, փաստորեն, որոշեց մասսայականացնել»,-մեզ հետ զրույցում նշեց նա:

Ընկերները Նարեկի զգուշացումներին լուրջ են վերաբերում, բայց՝ ոչ միշտ: Թերահավատության արդյունքում՝ տուժումն են: «Վերջերս երգիչ Ռուսլանին զգուշացրել էի, որ ճանապարհ գնալիս իր հետ պահուստային անվադող վերցնի: Նա ինձ լսեց: Հետագայում պարզվեց, որ ճանապարհին իր ավտոմեքենայի անիվը պայթել է, բայց քանի որ իր հետ լրացուցիչ անիվ ուներ՝ ամեն ինչ հարթ է անցել: Գրիգոր Կյոկչյանին, մեր նկարահանման խմբի աղջիկներին ևս զգուշացրել եմ պատահարների մասին… Ինչ վերաբերում է Լիլիի դեպքին, ապա մի քանի օր առաջ գիշերը, երբ պառկած էի, զգացողություն ունեցա, որ ինչ որ վտանգ է լինելու: Նրան անմիջապես զգուշացնող հաղորդագրություն ուղարկեցի: Բայց նա հերթական անգամ չհավատաց իմ կանխազգացմանը ու փորձանքի հանդիպեց: Լավ է, ամեն ինչ լավ ավարտ ունեցավ: Մի անգամ էլ նման դեպք էր եղել, երբ նա Հայաստանում էր: Դիլիջան պետք է գնայինք, բայց վատ կանխազգացում ունեի ու համոզում էի իրեն՝ հետաձգել: Ինձ չլսեց… Ճանապարհին ժայռից քարը պոկվեց ու ընկավ մեր ավտոմեքենայի դիմաց, վթար եղավ: Ճիշտ է, մեզ ոչինչ չեղավ, բայց մեքենան լուրջ վնասներ կրեց».-վերհիշեց Նարեկը:



Երգիչը խոստովանեց, որ նման ունակություն վաղուց ունի, պարզապես այն բացահայտվեց «6-րդ զգայարան»-ից հետո. «Կարծում եմ, այս ամենը իմ մեջ միշտ էլ եղել է, ուղղակի ոչ ուրիշները, ոչ էլ նույնիսկ ես ուշադրություն չենք դարձրել: Առաջին անգամ, որ լուրջ զգացումներ ունեցա՝ «6-րդ զգայարանի» տաղավարում էր: Այդ ժամանակ համոզվեցի, որ նման բան կա: Ես հստակորեն հասկացա, թե Անի Մաջնունյանի հետ ինչ է լինելու: Նույնիսկ բարձրաձայնեցի ու ասացի` Ձեզ հետևում են: Նկատեցի, որ Անին թերահավատորեն մոտեցավ խոսքերիս, ու ափսոս, որ եղավ այդ սարսափելի դեպքը: Երբ այդ լուրն իմացա համացանցից, ուղղակի շոկի մեջ էի: Շատ զանգեր եմ ստացել այդ օրերին, ու ինձ համար շատ ծանր էր այս դեպքը: Դրանից հետո սկսեցի ուսումնասիրել ինքս ինձ, իմ ներսն ու գիտակցեցի, որ նման օժտվածություն ունեմ: Մի քանիսի հետ խորհրդակցելուց հետո հասկացա, որ սա շատ վտանգավոր բան է, պետք չէ տարվել, պետք է հեռու մնալ: Բայց, երբեմն չես կարողանում զգացածդ չարտահայտել, քանի որ վստահ ես՝ դիմացինիդ վտանգ է սպասվում: Նման դեպքերում ես շատ չեմ մանրանում, ուղղակի խնդրում եմ զգույշ լինել: Ճիշտ է, երբեմն հստակ զգում եմ, թե ի՞նչ վտանգ է լինելու, բայց հաճախ էլ ուղղակի հասկանում եմ, որ որևէ վտանգ սպառնում է»:



Թեև կանխազգացումները մարդկանց օգնում են են ու կարող են ետ պահել դժբախտություններից, սակայն նաև վախեցնելու աստիճանի մտահոգիչ են: «Ճիշտն ասած՝ ես էլ եմ մտահոգված այս ամենով, չգիտեմ էլ, սա կարողություն է, թե ինչ, դրանից անգամ ես եմ վախենում ու ինձ թվում է՝ հեչ պետք չի, որ ես դրանից ունենամ: Այսպես կյանքը շատ ավելի բարդանում է: Ինքս շատ հավատքով եմ, քրիստոնյա եմ ու փորձում եմ ապրել քրիստոնեային վայել կյանքով, վարքով ու բարքով: Շատ եմ այս թեմայով զրուցել քահանաների, հեգևորականների հետ, բայց հստակ պատասխաններ ոչ-ոք չի կարողանում տալ: Միակ բանն այն է, որ չարին չեմ ծառայում, այլ փորձում եմ մարդկանց հետ պահել որոշակի խնդիրներից: Չգիտեմ, միևնույն է՝ վախենում եմ այս ամենից ու փորձում այնպես անել, որ իմ մեջ նման զգացողություններ չարթնանան: Բայց, դե բնությունն իրենն անում է: Չնայած, եթե դա կարող է նպաստել ինձ մտերիմ, հարազատ մարդկանց, ապա վատ բան չէ, կարևորը՝ բոլորն անփորձանք, ողջ ու առողջ լինեն»,-փոքր ինչ սրտնեղած, բայց ժպիտով խոստովանեց խորհրդավոր երգիչը:



Նարեկ Մակարյանը չհերքեց, որ ի հայտ եկած կարողությունը փորձանքներից փրկում է նաև իրեն և հարազատներին: Երգիչն օրինակ բերեց մայրիկին, ով իրեն շատ հարցերում լսում է ու, Փառք Աստծո, վատ դեպքերից խուսափում: «Հաճախ ընկերներս, ծանոթներս հարցնում եմ, թե իրենց ինչ է սպասվում, բայց այս խոսակցություններից խուսափելու համար խափում եմ, թե այս ամենը կատակ է, նման բան չկա: Անընդհատ նոր բաներ են առաջանում իմ ներսում, որոնք ինձ վախեցնում են, ուզում եմ ձերբազատվել: Նույնիսկ մարդիկ կան, ովքեր գումար են առաջարկում, անգամ մայրիկիս միջոցով են փորձում ինձ համոզել, բայց ես մերժում են: Դա իմ գործը չէ»,-հայտարարեց նա:

Հարցին, թե արդյոք գեներում նման ունակությամբ օժտված մարդիկ կան՝ պատասխանը բացասական էր:

 

Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին