Տոկիոյում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ Օկինավայում ամերիկյան բազայի պահպանման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏոկիոյում տասնյակ մարդիկ շրջափակել են Ճապոնիայի խորհրդարանի շենքը` բողոքելով կառավարության այն պլանների դեմ, որոնցով նախատեսվում է պահպանել ամերիկյան ռազմաբազաներից մեկը Օկինավա կղզում: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
1996 թ-ին Ճապոնիան և ԱՄՆ-ը համաձայնագիր ստորագրեցին բազան տեղափոխելու մասին, որն այժմ գտնվում է խիտ բնակեցված Օկինավա շրջանում, սակայն տեղացիների մեծ մասը դեմ էին այդ որոշմանը և պահանջում էին փակել բազան:
Կիոդո գործակալությունը հաղորդում է, որ խորհրդարանը շրջապատել են մոտ 28 հազար ցուցարարներ, որոնք ձեռքները բռնած` գոռում են «Մի կառուցեք բազան»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



