Մայդանում բողոքի ճամբար հիմնած ակտիվիստները հրաժարվում են հեռանալ հրապարակից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևում բողոքի ակցիայի մասնակիցները, պահանջելով ուկրաինական կառավարության հրաժարականը և Մինսկի համաձայնագրերի չեղարկումը, փորձել են բեմ սարքել Մայդանում, սակայն ոստիկանության աշխատակիցները խանգարել են ցուցարարներին, ինչի արդյունքում բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Կիևի ժամանակով 10.30-ին Մայդան է մտել բեռնատար, որում գտնվում էր բեմը, որն ակտիվիստները ցանկանում էին տեղադրել հրապարակում:
Իրավապահները խանգարել են բեմի տեղադրմանը և ստիպել են բեռնատարին հեռանալ: Տուժածների մասին տվյալներ դեռևս չկան:
Դեպի Մայդան մուտքը փակված է ակտիվիստների կողմից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



