Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը, որը վերաբերում է Ուկրաինայի դեմ ռուսաստանյան ագրեսիային, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանի զինված խմբավորումներին Իրանի տրամադրած ռազմական աջակցությանը, հաղորդում է «Интерфакс-Украина»-ն։
Համապատասխան հայտարարությունը ԵՄ անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Փաստաթուղթը հրապարակվել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կայքում։
Ուկրաինայից բացի, պատժամիջոցների վերաբերյալ որոշմանը միացել են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Նորվեգիան։ Այս երկրները պարտավորվել են իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ խորհրդի որոշմանը։
«Եվրոպական միությունն ընդունում է ի գիտություն այս պարտավորությունը և ողջունում այն», — ասվում է Կալասի հայտարարության մեջ։
Ավելի վաղ՝ հուլիսի 29-ին, Կալասը Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին կոչ էր արել «դադարեցնել Ռուսաստանի ռազմական աջակցությունը»։ Հեռախոսազրույցի ընթացքում նա ընդգծել էր, որ «Թեհրանի մատակարարումները Մոսկվային օգնում են ռուսաստանյան բանակին շարունակել հարձակումները և հանգեցնում են Ուկրաինայի խաղաղ բնակիչների մահվան»։
Հետևեք մեզ՝ այստեղ



