Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանում ի կատար է ածվել Շահրամ Սադեղիի մահապատիժը, որը մեղավոր էր ճանաչվել 2026 թվականի հունվարին երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ իրավապահ մարմինների յոթ աշխատակիցների դիտավորյալ վրաերթի ենթարկելու համար, հայտնում է Tasnim-ը։
Իրանի դատական համակարգի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 8-ի երեկոյան Քարաջում։ Սադեղին մեծ արագությամբ ավտոմեքենան ուղղել է դեպի իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք գտնվում էին խաչմերուկում՝ կարգուկանոնը պահպանելու համար։ Արդյունքում յոթ ոստիկան ստացել են գլխի, ոտքերի, ձեռքերի և աչքերի ծանր վնասվածքներ։ Տուժածներից մեկը, իշխանությունների տվյալներով, երեք ամիս անցկացրել է կոմայի մեջ։
Վրաերթից հետո Սադեղին փախել է դեպքի վայրից, ապա անկարգությունների մասնակիցների օգնությամբ հրկիզել է ավտոմեքենան։ Ձերբակալությունից հետո նա խոստովանել է, որ դիտավորյալ է մեքենան ուղղել ոստիկանների վրա և շարունակել ընթացքը նրանց վրաերթի ենթարկելուց հետո։
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Սադեղիի գործողությունները լայն աջակցություն են ստացել հակաիրանական ԶԼՄ-ների կողմից։
Մահապատիժն ի կատար է ածվել կիրակի վաղ առավոտյան։
Հետևեք մեզ՝ այստեղ



