Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ
Մինչ ԱՄՆ-ն և Իրանը հայտարարություններ են անում՝ «մենք հաղթեցինք», «ոչ, մենք հաղթեցինք», «նեղուցը մերն է», «ոչ, նեղուցը մերն է»՝ ամերիկյան շրջափակումն Իրանի շուրջ շարունակվում է։

Սովորական պատժամիջոցների համեմատ, որոնք ավելի դանդաղ են ազդում ոլորտների վրա և որոնց շրջանցման տարբերակներն այնուամենայնիվ կան՝ նեղուցի շրջափակումն ավելի ազդեցիկ է։

Իրանը շրջափակել է Հորմուզի նեղուցը, բայց միաժամանակ ԱՄՆ-ն իր ուժերն է տեղակայել և ըստ անհրաժեշտության կասեցնում է այն նավերին, որոնք փորձում են հասնել իրանական նավահանգիստներ։

Այսպիսով, նեղուցը շրջափակելով՝ Իսլամական Հանրապետությունը միաժամանակ վատթարացնում է նաև սեփական վիճակը, քանի որ ինքն էլ օգտվում է այդ նեղուցից, իսկ դրա փակման պայմաններում չի կարողանում նավերով նավթ արտահանել և վաճառել՝ ինչը ամենաարդյունավետ ճանապարհն է։

Հատկապես, երբ այն երկաթուղով արտահանելու դեպքում, և՛ ծավալներն են ցածր և՛ ծախսերն են ավելի բարձր։

Հուլիսի 14-ին, ժամանակավոր պայմանավորվածության ձախողումից հետո, ԱՄՆ-ը կրկին վերականգնեց Իրանի ափերի ռազմածովային շրջափակումը։ Այն ժամանակ Վաշինգտոնը հայտարարեց Իրանի ամբողջ առափնյա գոտու՝ ներառյալ նավահանգիստների և նավթային տերմինալների շրջափակման մասին։

Օգոստոսի 13-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարեց, որ ամերիկյան նավատորմն ի վիճակի է պահպանել անժամկետ շրջափակումը։ Դրա համար միայն անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել ռազմանավերի ռոտացիա, ինչը խնդիր չի առաջացնի։

Իրանի նավթի արտահանման հիմնական տերմինալը գտնվում է Խարգ կղզում։ Իրանական նավթի արտահանման մեծ մասն անցնում է հենց այնտեղով։ Financial Times-ի տվյալներով՝ հուլիսի 31-ից նավթատարների բնականոն ակտիվություն չի եղել, իսկ օգոստոսի սկզբին Իրանի արտահանումը գրեթե կանգ է առել։ Արբանյակային լուսանկարներն ու նավերի տեղաշարժի տվյալները նույնպես հաստատում են ակտիվության կտրուկ անկումը։

Սա զգալի հարված է ոչ միայն Իրանին, այլ նաև նավթի համաշխարհային շուկային։ Նավթը մեծ ծավալներով չի վաճառվում, բայց շարունակվում է արդյունահանվել:

Որքա՞ն գումար է Իրանը կորցնում շրջափակման պատճառով։ Տարբեր գնահատականներով՝ օրական 200-ից 435 միլիոն դոլար՝ կախված նրանից, թե ու՞մ գնահատականն ենք վերցնում։

Ինչ վերաբերում է շրջափակմանը, ապա ըստ ամերիկյան հաշվարկների, Եթե շրջափակումը լինի տևական, իրանական տնտեսությունն ավելի կթուլանա, ինչը ենթադրաբար կազդի նաև երկրի ներքին խնդիրների վրա։

ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ, և հենց այդտեղ կարող են վերածվել ձգձգվող հակամարտության:
 
 
 
 
 
 
 
 
2 տղամարդու աչքերին դևեր են երևացել․ նրանք վախից մահացել ենՈղբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԼճում լողանալուց հետո վիրուս են ձեռք բերել․ ինչ վտանգավոր վիրուս է թաքնված լճումԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոսկանյան․ Բաքվի վարչախումբը պահում է հայ պատանդների, իսկ նրա «մասնագետները» որոշումներ են կայացնում Հայաստանում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԻրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN