Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱկբա բանկն ավելի քան 5 տարի անընդմեջ շարունակում է պահպանել առաջատար դիրքը Հայաստանի քարտային շուկայում։ 2026 թվականի մայիսին բանկի քարտերի քանակը գերազանցել է 1 միլիոնի շեմը։
Բանկն առաջինն է Հայաստանում թողարկված քարտերի քանակով և դրանցով իրականացվող գործարքների ծավալի մասնաբաժնով։ Բանկն անընդմեջ զարգացնում է քարտային ծառայություններն ու հաճախորդներին առաջարկվող լուծումները։
2025 թվականի ընթացքում Ակբա բանկի քարտերով իրականացված վճարային գործարքների ծավալը գերազանցել է 1.9 տրիլիոն դրամը՝ արտացոլելով հաճախորդների բարձր վստահությունն ու տրամադրված քարտերի ակտիվ օգտագործումը։
Ակբա բանկը միակն է Հայաստանում, որ թողարկում է 5, իսկ սպասարկում՝ 6 վճարային համակարգերի քարտեր՝ ապահովելով վճարումների լայն հնարավորություններ Հայաստանում և ամբողջ աշխարհում։
Ակբա բանկը շարունակելու է զարգացնել իր քարտային ծառայությունները՝ հաճախորդներին առաջարկելով անվտանգ, հարմարավետ և միջազգային չափանիշներին համապատասխան ֆինանսական լուծումներ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։



