Ուսուցիչը իր կյանքի գնով փրկել է մի աղջկա՝ խեղդվելուց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում 47-ամյա ուսուցիչ Դերիկ Մուրը զոհվել է՝ օվկիանոսում վտանգավոր հոսանքի մեջ հայտնված 10-ամյա աղջկա կյանքը փրկելու ընթացքում։
Ինչպես հայտնում է Past.am-ը, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին։ 10-ամյա Սամեր Մաքքալումը լողալիս հանկարծ նկատել է, որ այլևս չի կարող ոտքերով հասնել հատակին, իսկ ալիքները նրան ավելի ու ավելի են հեռացնում ափից։
Աղջկա հորեղբայրը նկատել է վտանգը և փորձել է օգնության հասնել, սակայն շուտով ինքն էլ դժվարացել է շնչել։ Այդ պահին լողափում գտնվող Դերիկ Մուրը, առանց երկար մտածելու, նետվել է ջուրը։
Ուսուցիչը հասել է աղջկան, բռնել նրա ձեռքը և պահել նրան, որպեսզի հոսանքը չքշի ավելի հեռու։ Նա սպասել է, մինչև մյուս հանգստացողները կարողացել են փրկարարական միջոց հասցնել և աղջկան դուրս բերել ջրից։
Սակայն ափ հասնելուց հետո պարզվել է, որ Մուրը չի կարողացել վերադառնալ։ Նրա մարմինը հայտնաբերվել է հաջորդ առավոտյան՝ ափից դուրս։
Մուրը չորս երեխա էր մեծացնում։ Աղջկա հորեղբայրը նրան հերոս է անվանել, իսկ Սամեր Մաքքալումը նշել է, որ եթե հնարավորություն ունենար խոսելու իր կյանքը փրկած ուսուցչի հետ, առաջին հերթին շնորհակալություն կհայտներ նրան։
«Ես իսկապես պարտական եմ քեզ իմ կյանքով»,– ասել է աղջիկը։
Հետևեք մեզ՝ այստեղ



