Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի դպրոցներում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի անցկացման ընթացքում մեկ շաբաթ ուսումնական պարապմունքներ չեն անցկացվի։
Ինչպես հայտնում է Past.am-ը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունները սեպտեմբերի 15-ից սկսած՝ հինգ շաբաթ շարունակ կգործեն վեցօրյա աշխատանքային ռեժիմով։
Փոփոխված գրաֆիկի արդյունքում աշակերտների համար հոկտեմբերին նախատեսված մեկշաբաթյա աշնանային արձակուրդը կերկարաձգվի և կդառնա երկու շաբաթ։
COP17 համաժողովը Հայաստանում անցկացվելու է 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը։ Միջոցառմանը մասնակցելու են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերը, իսկ համաժողովի ընթացքում քննարկվելու են կենսաբազմազանության պահպանությանն ու դրա պաշտպանությանն ուղղված միջազգային քաղաքականության կարևոր հարցեր։
Հետևեք մեզ՝ այստեղ



